Օգտակար սովորություններ, որ կմնան մեզ հետ Covid-ից հետո
Advertisement 1000 x 90

Օգտակար սովորություններ, որ կմնան մեզ հետ Covid-ից հետո

Աշխարհը, որում հայտնվեց կորոնավիրուսը, այլևս երբեք առաջվանը չի լինի: Ո՞վ կմտածեր, որ 2020 թվականի գարնան կարգախոսը կլինի «մնացեք տանը և ավելի հաճախ լվացեք ձեռքերը»: Մեկ տարի անց մեզ հաջողվել է քիչ թե շատ հարմարվել նոր իրականությանը։ «Կարանտին» կոչվածը մեզ ավելի լավը դարձրեց և շատ բաներ սովորեցրեց։ Այս հոդվածում կպատմենք այն լավ սովորությունների մասին, որոնք դարձան մերը «կարանտինային կյանքի» շնորհիվ։

1․ Կենտրոնանալ առողջության վրա

յո, համավարակը դաժան միջոց էր մեզ հիշեցնելու, որ մեր հիմնական ռեսուրսը առողջությունն է ու լավ ինքնազգացողությունը։ Տարին բոլորեց, անցյալ տարեսկզբի խուճապը թուլացավ, բայց ինքներս մեր մասին հոգ տանելու սովորությունը մնաց: Խոսքը միայն ձեռքերը պարբերաբար լվանալու և ջերմությունը հաճախակի չափելու մասին չէ, այլ՝ ավելի շատ շարժվելու, առողջ սնվելու ու  բավարար չափով քնելու, պարբերաբար պլանային ստուգումներ անցնելու և այլևս երբեք հիվանդ ժամանակ աշխատանքի չգնալու մասին:

2․ Հրաժարվել ծխելուց

Ծխելն այն վատ սովորություններից մեկն է, որին կարանտինը հարվածեց առաջին հերթին: Երբ դուք փակված եք տանը, մշտական ծխի առկայությունը անհարմարություն կարող է պատճառել ոչ միայն ձեզ, այլ նաև ձեր հարազատներին։

Ըստ գիտնականների, ծխելու հետևանքով առաջացած հիվանդությունների հիմնական պատճառը ոչ թե նիկոտինն է, այլ հենց այրվող սիգարետի ծուխն ու իր մեջ պարունակող թունավոր նյութերը։ Այսպիսով, շատ ծխողներ ընդհանրապես հրաժարվել են ծխելուց, իսկ մյուսներն անցել են ավելի պակաս վնասակար և հիգիենիկ այլընտրանքին՝ IQOS-ին․ սարքավորումը տաքացնում է ծխախոտը, ոչ թե այրում այն։ Հետևաբար, չկա ծուխ, մոխիր, այրման տհաճ հոտ և շրջապատին վնասող երկրորդային ծուխ:

3․ Սպորտով զբաղվել տանը

Տանը մարզվելու հարմարավետությունը կայանում է նրանում, որ այն հասանելի է բոլորիս: Եթե ​​ցանկանում եք լավ մարզավիճակում լինել, հնարավորություններ միշտ էլ կան,նույնիսկ կարանտինի ընթացքում։ Չենք զարմանա, եթե կարանտինի ընթացքում դառձել եք յոգայի սիրահար կամ սովորել եք շպագատ նստել․ Youtube-ում և ֆիթնես-ծրագրերում կան բազմաթիվ հոլովակներ տարբեր մարզավիճակներում գտնվողների համար։

Հա, ի դեպ՝ սովորական ջրի շշերը հոյակապ փոխարինում են դամբերներին (гантели):

4․ Ավելի քիչ, բայց գիտակցված սպառում

Մենք նախկինում էլ մտածում էինք գիտակցված սպառման մասին, սակայն միայն այն ժամանակ, երբ բախվում էինք զեղչերի ընթացքում գնած հերթական զգեստապահարանում չինտեգրվող վերարկուի, հանգստի ժամանակ գնած մեծ ծովափնյա գլխարկի կամ մի քանի միանման բլուզների հետ, որոնցից շատերի պիտակները նույնիսկ չենք էլ հասցրել պոկել։ Կարանտինը մեզ ցույց տվեց, թե որքան քիչ բան է պետք հարմարվետ կյանքի համար։ Հուսանք, որ այս ամենի ավարտից հետո ավելորդ գնումները մեր կյանքում էապես կպակասեն։

5․ Պլանավորել ֆինանսները

Կարանտինը ցույց տվեց, թե որ գնումներն են իսկապես կարևոր, և առանց որոնց կարող ենք հեշտությամբ ապրել՝ չզգալով դրանց բացակայությունը մեր կյանքում: Եվ, իհարկե, կրկին հիշեցրեց ֆինանսական բարձիկի կարևորության մասին․ մեկ անգամ ևս համոզվեցինք, որ դա սթրեսի հաղթահարման լավագույն միջոցն է։ Թերևս ծախսերի այնպիսի պլանավորումը, որը հնարավորություն կտա մշտապես ունենալ պահուստային դրամական միջոցներ, կլինի հետկարանտինային կյանքի թիվ 1 խնդիրը:

6․ Գնահատել մանրուքները

Կարանտինի ավարտից հետո սկսեցինք գնահատել բաներ, որոնք առաջ մանրուքներ էին թվում։ Ամիսներ շարունակ միայն սմարթֆոնների էկրաններին հարազատներին տեսնելուց հետո նրանց հետ գրկախառնությունները, կիրակնօրյա ընկերական հանդիպումներն ու երկար երևանյան զբոսանքներն իրենց տեղը զգացնել էին տալիս երկար ժամանակ։

7․ Օնլայն գնումները՝ փրկություն

Մեկ այլ կարանտինային դաս. առաքումներն իսկապես փրկություն են: Կարող եք օնլայն ձևակերպել պատվեր, կատարել վճարում, իսկ առաքիչը ամեն ինչ կբերի տուն: Ապագայում, երբ կյանքի տեմպը կրկին կդառնա գերարագ, մենք կշարունակենք օգտվել այն ծառայություններից, որոնք խնայում են մեր էներգիան և ժամանակը: Ահա մի հետաքրքիր հետազոտություն, թե ինչպես Կորոնան փոխեց գնումների մշակույթը։

8․ Աշխատանքի առավել արդյունավետ կազմակերպում

Մեզ պարտադրված հեռահար աշխատելաոճը շատ բան սովորեցրեց․ տեսազանգերը դարձան օրվա անբաժանելի մասը, անցանք բոլոր այն դասընթացները, որոնք հետաձգում էինք ժամանակի սղության պատճառով, ձեռք բերեցինք նոր հմտություններ, սովորեցինք տարնջատել կյանքն ու աշխատանքը «տնային» պայմաններում, և հաղթեցինք պրոկրաստինացիան։

9․ Հաճախ պատրաստել

Միգուցե դուք միշտ էլ սիրել եք պատրաստել, սակայն երբեք բավարար ժամանակ չեք ունեցել։ Կարանտինը օգնեց լուծել այս խնդիրը։ Կարանտինից հետո սոցցանցերի «SAVE» բաժնում մենք հաստատ ավելի շատ, նոր ու հետաքրքիր բաղադրատոմսեր կունենանք:

10․ Լիարժեք քնել

Բոլորը գիտեն, որ առողջ քունը գեղեցկության և լավ ինքնազգացողության գլխավոր գրավականն է: Սակայն հենց քունն է, որը մենք հաճախ զոհաբերում ենք ամեն ինչում և ամեն տեղ հասցնելու համար: Դե ինչ, կարանտինի ընթացքում մենք վերջապես հնարավորություն ունեցանք բավականաչափ քնելու, զգացինք սահմանված 7-9 ժամ քնի ազդեցությունը և նույնիսկ տեսանք այն հայելու մեջ: Քնի բնականոն ռեժիմը նոր իրականություն բերելը հետկարանտինյան կյանքի գլխավոր առաքելություններից մեկը կլինի։

news.am