Երբ հիվանդի ճնշումը չափվում է բժշկի սենյակում, արդյունքները հաճախ սխալ են. պարզվում է, որ հիվանդի ճնշումն ավելի բարձր է, քան իրականում: Շատերն այս երեւույթը «սպիտակ խալաթի» սինդրոմ են անվանում:
Սրտի գերմանական հիմնադրամի մասնագետների կարծիքով՝ երբ մարդը լարված է, նրա արյան ճնշումը բարձրանում է: Սա բոլորովին նորմալ արձագանք է, սակայն խնդիրներ է առաջացնում, երբ խոսքը բժշկի սենյակում ճնշումը չափելու մասին է: Նման չափումների ժամանակ երբեմն ստացված սխալ տվյալների պատճառով բժիշկները երբեմն հիպերտոնիայի վերահսկելու համար հիվանդներին դեղամիջոցների սխալ դեղաչափեր են նշանակում:
Այդ դեպքում ինչո՞ւ է բժշկի սենյակում ճնշման չափումը սխալ արդյունքներ ցույց տալիս:
Մասնագետների կարծիքով՝ բավականին մեծ թվով մարդիկ բժշկի ներկայությամբ անհանգստություն, հոգեբանական սթրես են զգում, սրտի բաբախյունն արագանում է: Բացի այդ, նրանց օրգանիզմում մեծացնում է սթրեսի հորմոնների արտադրությունը: Ուստի այդ պահին նրանց արյան ճնշումն ավելի բարձր է, քան կարող էր լինել մեկ այլ իրավիճակում:
Հիմնադրամի մասնագետները նախազգուշացնում են, որ «այդ սխալ, գերագնահատված տվյալների պատճառով կարող են չափազանց ուժեղ հիպերտոնիկ դեղեր նշանակվել, որոնք վտանգավոր կողմնակի բարդություններ ունեն, այդ թվում՝ գլխապտույտ եւ ուշագնացության նոպաներ»:
Մասնագետների կարծիքով՝ հիպերտոնիայով հիվանդներին խորհուրդ է տրվում պարբերաբար չափել արյան ճնշումը տանը. այս եղանակով ստացված արյան ճնշման ցուցանիշներն ավելի ճշգրիտ են, քան պատահական չափումները բժշկի սենյակում: Ճնշումը չափել առաջարկվում է մեկ րոպե ընդմիջումով երկու անգամ: Որպես կանոն, այս դեպքում ճիշտ են լինում ավելի ցածր տվյալները, քանի որ երկրորդ չափման ժամանակ մարդն ավելի հանգիստ է:
news.am