Սաթի մեջ պարունակվող նյութերը կարող են օգտագործվել բակտերիային ինֆեկցիաների դեմ պայքարում, որոնց դեմ հակաբիոտիկներն արդեն անզոր են: Սա պարզել են Ամերիկյան քիմիական միության գիտնականները:
Նշված մասնագետները անալիզի են ենթարկել Բալթիկ ծովի տարածաշրջանում սաթի ամենախոշոր հանքավայրից 44 մլն տարեկան քարացած խեժի նմուշները, նշված է Phys.org-ում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ: Այս խեժն արտազատում էր սոճու ոչնչացված Sciadopityaceae տեսակը, որն օժտված էր բակտերիաների, սնկերի եւ միջատների դեմ պաշտպանական էֆեկտով:
Գիտնականները սաթի մեջ գտել են աբիետինաթթու, դեհիդրոաբիետինաթթու եւ պալյուստրաթթու՝ ածխածնի 20 ատոմներով օրգանական միացություններ, որոնք օժտված են կենսաբանական ակտիվությամբ:
Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ այս միացություններն ակտիվ են գրամդրական բակտերիաների դեմ, ինչպիսին են ոսկեգույն ստաֆիլոկոկի որոշակի շտամները (Staphylococcus aureus): Գիտնականների խոսքով՝ սա նշանակում է, որ աբիետինաթթուները եւ դրանց ածանցյալները կարող են լինել ինֆեկցիոն հիվանդությունների բուժման նոր միջոցների աղբյուր:
news.am