Ինչո՞ւ է COVID-19-ով հիվանդների մի մասը համի կորուստ ունենում
Advertisement 1000 x 90

Ինչո՞ւ է COVID-19-ով հիվանդների մի մասը համի կորուստ ունենում

Լեզվի վրայի համային ռեցեպտորները պարունակում են անգիոտենզին փոխակերպող 2 (ACE2) ֆերմենտ, որի միջոցով կորոնավիրուսը մտնում է բջիջներ: Այս մասին ասվում է bioRxiv պորտալում հրապարակված հետազոտության մեջ:

Ինչպես պարզաբանել են հետազոտության հեղինակները, կորոնավիրուսով վարակվելիս կարող են վնասվել նաեւ համային բջիջները: Սա բացատրում է այն փաստը, որ COVID-19-ով հիվանդները բողոքում են համի կորստից կամ համային զգացողության փոփոխությունից:

Ջոզեֆին Էգանի գլխավորած ԱՄՆ Ծերացման ազգային ինստիտուտի մասնագետները համեմատել են կորոնավիրուսային վարակով մարդկանց զգացողությունները եւ համի վիճակը հիվանդության ընթացքում եւ վերականգնումից վեց ամիս անց: Գիտնականներն ասում են, որ համային ցողունային բջիջների վերականգնումը կարող է շաբաթներ տեւել:

Ըստ գիտնականների՝ ստացված տեղեկատվությունն այն մասին, որ COVID-19-ն ընկալիչների միջոցով օրգանիզմ է ներթափանցում, կարող է օգնել մեթոդներ մշակել այն մարդկանց համար, ովքեր համի երկարատեւ կորուստ են ունենում կորոնավիրուսից հետո:

med.news.am