Մասնագետը պարզաբանել է կաթի մասին տարածված միֆերը. օգտակա՞ր է, թե՞ վնասակար
Advertisement 1000 x 90

Մասնագետը պարզաբանել է կաթի մասին տարածված միֆերը. օգտակա՞ր է, թե՞ վնասակար

Այսօր կաթի մասին կարելի է լսել բազմաթիվ միֆեր: «Դոկտոր Պիտեր» պորտալին տված հարցազրույցում բժիշկ դիետոլոգ Ալեքսանդր Անդրեեւը պարզաբանել է դրանցից մի քանիսը:

Մասնագետի խոսքով՝ անհնար է լրացնել կալցիումի օրական չափաբաժինը կաթի միայն մեկ բաժակով. դա պարունակում է օրվա ընթացքում անհրաժեշտ կալցիումի ընդամենը 34 տոկոսը եւ օրական անհրաժեշտ սպիտակուցի միայն 14 տոկոսը:

Բժշկի խոսքով՝ պաստերիզացված կաթը վնասակար չէ, սակայն դրա պահպանման ժամկետը կազմում է միայն մեկ շաբաթ: Իսկ չպաստերիզացված կաթից ավելի լավ է հրաժարվել, եթե դուք վստահ չեք դրա անվտանգության մեջ: Նաեւ բժիշկը խորհուրդ է տվել եռացնել այդպիսի կաթը նախկան օգտագործումը:

«Կաթի որակը կախված է միայն նրանից, թե ինչ կերով է սնվել կովը: Եթե դա լավ կեր է, ապա կաթը նույնպես լավ որակ կունենա: Այն կլինի ճարպոտ, հարուստ վիտամիններով եւ հանքանյութերով»,-ասել է Անդրեեւը:

Նրա խոսքով՝ ցանկության դեպքում կովի կաթը կարելի է փոխարինել բուսական կաթով (կոկոսի, սոյայի, նշի կաթ): Այն վնաս չի հասցնի օրգանիզմին, սակայն չպետք է մոռանալ, որ դրանում բացակայում են ամինաթթուները, որոնք կան կենդանական ծագման կաթում:

Մասնագետը նաեւ նշել է, որ կաթն օգտակար է ցանկացած տարիքում: Սակայն խորհուրդ է տրվում չկերակրել մինչեւ մեկ տարեկան երեխաներին խանութից գնված կաթով:

med.news.am