Որքա՞ն հաճախ եք դուք մոռանում, թե որտեղ եք դրել հեռախոսը, փաստաթղթերը կամ բնակարանի բանալիները։
Երբեմն ձեր գլուխը մտքերի այնքան մեծ քանակով է լցված, որ ձեզ համար դժվար է լինում տարրական բաներ հիշելը։
Պատճառը, համաձայն որի՝ այդքան հաճախ են կորչում բանալիները, դրամապանակները, հեռախոսներն ու այլ բաներ, կապված է այն բանի հետ, որ մենք մեր ուղեղում շատ միատեսակ հիշողություններ ենք պահում։
Ուղեղը հազարավոր այդպիսի նման հիշողություններ է պահում։ Եվ ժամանակի հետ դրանք սկսում են ջնջվել։
Հիշողությունը լավացնելու համար պետք է սովորել սահմանափակել այդ հիշողությունները։ ԱՄՆ-ի հիշողության չեմպիոն Ջոշուա Ֆոյերը խորհուրդ է տալիս՝ հաջորդ անգամ, երբ կցանկանաք ինչ-որ տեղ թողնել բանալիները, գլխում ստեղծեք այն բանի հստակ պատկերը, թե որտեղ եք դուք դրանք թողնում։
Ուշադրություն դարձրեք այն մակերեսին, ուր դրանք դրված են։ Այն փայտյա՞ է, պողպատյա՞, թե՞ բետոնե։ Կապո՞ւյտ գույնի է, թե՞ կարմիր։ Կողքին կա՞ արդյոք ինչ-որ լուսանկար դրված կամ որևէ այլ օբյեկտ, որը կարելի է հիշել։
Այս մասին տեղեկանում ենք www.cluber.com.ua կայքից։
Որքան դետալային լինի այդ պատկերը, այնքան մեծ է հավանականությունը, որ ավելի ուշ դուք հաստատ կհիշեք, թե որտեղ եք մոռացել բջջային հեռախոսը կամ կարևոր փաստաթղթերը։
Եվս մեկ հետաքրքիր հնարք։ Ամերիկյան Մոնկլերի համալսարանի ներկայացուցիչ Ռութ Փրոփփերը համարում է, որ աջ բռունցքի ուժգին սեղմումն ինֆորմացիայի յուրացման պահին օգնում է ավելի լավ հիշել այն, իսկ նույն գործողությունը ձախ բռունցքի պարագայում նպաստում է հիշողությունից անհրաժեշտ տվյալները քաղել։
Գիտնականները դա բացատրում են նրանով, որ բռունցքը սեղմելու պահին ակտիվանում են ուղեղի՝ հիշողության հետ կապված հատվածները։ Նրանք ենթադրում են, որ աջ բռունցքի սեղմումն ակտիվացնում է գլխուղեղի ձախ կիսագունդը, որը պատասխանատու է հիշողությունների կոդավորման համար, իսկ ձախ բռունցքի սեղմումն ակտիվացնում է հիշողություններն ուղեղից դուրս բերելու համար պատասխանատու աջ կիսագունդը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը