Ծովում անցկացրած հանգիստը կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ երեխաների առողջության վրա, ինչը կարող են փչացնել հիվանդությունները, որոնցով կարելի է վարակվել լողափում:
Կոկսակի վարակ
Ամռանը ակտիվանում են էնտերովիրուսային էկզանտեմաները եւ էնանտեմաները՝ բավականին տարածված հիվանդություններ, որոնք զարգանում են Կոկսակի վարակով վարակվելու արդյունքում: Առավել հաճախ դրանք արտահայտվում են երկու ձեւով՝ հիվանդության տեսքով, որը հայտնի է որպես «ձեռք-ոտք-բերան» եւ հերպանգինայի (Կոկսակի -ֆարինգիտ) տեսքով:
Այս վարակի դեպքում երեխայի ջերմությունը սովորաբար բարձրանում է մինչեւ 39 աստիճան, ափերին, ոտնաթաթերին, բերանի խոռոչում կարմիր բծեր են հայտնվում:
Սովորաբար հերպանգինան դրսեւորվում է աֆթաների առաջացմամբ, կոկորդի ցավով եւ դողէրոցքով: Հիվանդությունը ուղեկցվում է գլխացավով եւ ախորժակի կորստով:
Օտիտ
Արտաքին օտիտը ամենատարածված հիվանդություններից է, որոնցով կարելի է վարակվել լողափերում: Մանրէները մտնում են լողալուց խոնավացած ականջներ, եւ բորբոքում է սկսվում:
Սովորաբար հիվանդությունը սկսվում է քորով, իսկ չբուժվելու դեպքում վարակի պրոցեսը կխորանա եւ ցավ կառաջանա, կարող են հայտնվել նաև կարմրություն եւ այտուցվածություն, թարախի արտազատում և լսողության վատացում:
Անգինա («սուր նշիկաբորբ»)
Անգինան բոլոր տարիքի երեխաների մոտ ամենատարածված հիվանդություններից է, եւ դրանով կարելի է վարակվել տարվա ցանկացած ժամանակ: Երեխայի մոտ ամենից հաճախ անգինա են առաջացնում վարակները (ադենովիրուս, ռինովիրուս եւ այլն), դեպքերի մոտ մեկ երրորդում` մանրէները:
Անկախ նրանից՝ անգինան առաջացել է վարակներից, թե մանրէներից, այն սովորաբար արտահայտվում է հետեւյալ ախտանշաններով.
- մարմնի ջերմաստիճանի բարձրացում մինչև 39-40 աստիճան,
- դողէրոցք,
- կոկորդի ցավ,
- նշագեղձերի, լեզվակի եւ կոկորդի այտուցվածություն,
- նշագեղձերի վրա փառի գոյացում