Ինչու՞ է վաղ դպրոց գնալը վնասակար երեխաների համար
Advertisement 1000 x 90

Ինչու՞ է վաղ դպրոց գնալը վնասակար երեխաների համար

Երեխաները, ովքեր շատ վաղ են ընդունվում առաջին դասարան, ավելի հավանական է, որ վատ կսովորեն: Ավելին, պատանեկության ընթացքում նրանք ավելի հավանական է, որ կբախվեն թմրամոլության կամ ալկոհոլիզմի խնդրին: Այս մասին նախազգուշացնում են Լոնդոնի Քինգ քոլեջի (Մեծ Բրիտանիա) հոգեբուժության, հոգեբանության եւ նյարդաբանության ինստիտուտի եւ Կարոլինսկայի ինստիտուտի եւ Օրեբրոյի համալսարանի (Շվեդիա) գիտնականները:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, գիտնականները նկատել են, որ ամռանը ծնված երեխաները, ովքեր դասարանում ամենափոքրն են, հաճախ տառապում են ուշադրության դեֆիցիտի հիպերակտիվության խանգարմամբ: Նրանք ավելի հավանական է, որ վատ սովորեն եւ սոցիալիզացվեն: Այդ ամենի պատճառը այդպիսի առաջին դասարանցիների՝ ուսմանը պատրաստ չլինելն է: Օրինակ, երեխան կարող է չընդունվել հասակակիցների կողմից, քանի որ նա գրեթե մեկ տարի հետ է մնում իր դասընկերներից: Ըստ գիտնականների՝ վաղ զարգացումը երբեմն վնասում է երեխային:

«Մանկության վաղ փուլերում մեկ տարին զգալի տարբերություն է հասունության, վարքի եւ ճանաչողական կարողությունների առումով»,- պարզաբանել է համահեղինակ Ջոնա Կունցին:
Գիտնականներն ուսումնասիրել են 1990-ից 1997 թվականներին ծնված մոտ 300.000 շվեդների տվյալները: Բոլոր կամավորներին հետեւել են ծնունդից մինչեւ 23 տարեկան:

Ուշադրության դեֆիցիտի եւ հիպերակտիվության խանգարում ունեցող երեխաների մոտ նյութերի չարաշահման 23 տոկոսը եւ վատ սովորելու 12 տոկոս հավանականություն կար: Առանց նման ախտորոշում չունեցող երեխաները գրեթե երկու անգամ ավելի քիչ էին ենթարկվում թմրանյութերի կամ ալկոհոլի (14 տոկոս) ազդեցությանը, ինչպես նաեւ 17 տոկոսով ավելի հաճախ են տառապում դեպրեսիայից: Ընդ որում, չափահաս տարիքում «ամառային երեխաներն» ավելի քիչ են ենթակա դեպրեսիայի:

Գիտնականների կարծիքով՝ գիտական ​​աշխատանքի արդյունքները ճիշտ չեն բոլոր երկրների համար, քանի որ տարբեր երկրներում տարբեր կրթական համակարգեր են գործում:

med.news.am