Մասնագետը ասել է, թե ինչպես պետք է սնվեն COVID-19-ով վարակվածները. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Մասնագետը ասել է, թե ինչպես պետք է սնվեն COVID-19-ով վարակվածները. armeniasputnik.am

Կորոնավիրուսով վարակված պացիենտի սննդի առանձնահատկությունները որոշելու համար հարկավոր է գնահատել նրա վիճակը։ Այս մասին «Звезда» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է սննդաբան, Դիետոլոգների Ազգային ընկերության անդամն Օլգա Դեկերը։

Դեկերի խոսքով` եթե մարդը միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքին, ապա գլյուկոզայի մակարդակի բարձրացումը կարգավորելուն կօգնեն բժիշկները։ Բայց եթե պացիենտը COVID-19-ից բուժվում է տանը, ապա նա ինքը պետք է օգնի սեփական իմունիտետին։

Մասնագետն ընդգծել է, պարզապես իմունախթանիչ դեղամիջոցներ ընդունելը և իմունային բջիջների ձևավորման համար սուբստրատ (հենադաշտ) չտալը այնքան էլ խելամիտ չէ։

Սննդաբանը կորոնավիրուսով վարակվածներին կոչ է արել օրգանիզմին տալ այն ամենը, ինչ հարկավոր է իմունային բջիջների և հակամարմինների ձևավորման համար։

«Անհրաժեշտ է, որ սննդակարգում լինեն սպիտակուցներ, ճարպեր, ինչպես նաև բարդ ածխաջրեր»,-խորհուրդ է տվել Դեկերը։

Նրա խոսքով՝ միջին ծանրության հիվանդության և նորմալ սննդի համար ուժ չունենալու դեպքում շատ կարևոր է հետևել արյան մեջ գլյուկոզայի մակարդակին։ Այդ դեպքում, ինչպես նշել է մասնագետը, պիտանի են թեթև ածխաջրերը։

Նա նաև խորհուրդ է տվել պարտադիր հետևել բժշկի ցուցումներին և առողջանալուց հետո անցնել վերականգնողական փուլ։

armeniasputnik.am