Սովորաբար քերծվածքները սպառնալիք չեն ներկայացնում մարդու կյանքի եւ առողջության համար, սակայն շատ կարեւոր է դրանք ճիշտ մշակել՝ վարակից խուսափելու եւ արագ ապաքինման պայմաններ ապահովելու համար:
Ինչպե՞ս դրանք ճիշտ մշակել:
Ահա թե ինչ են խորհուրդ տալիս Մեյո կլինիկայի բժիշկները ծնկի քերծվածքի դեպքում.
- Մինչեւ քերծվածքը մշակելը պարտադիր է ձեռքերը մանրակրկիտ լվանալ հոսող ջրով եւ օճառով: Ցանկալի է նաեւ մշակել հակասեպտիկով` վերքի մեջ վարակի թափանցումը կանխելու համար:
- Զգուշորեն լվացեք մաշկի վնասված հատվածը հոսող տաք ջրի տակ` կեղտը հեռացնելու համար: Սակայն խուսափեք մաշկը տրորելուց, որպեսզի մաշկը էլ ավելի չվնասեք:
- Քերծվածքին հակասեպտիկով քսուքի բարակ շերտ քսեք, օրինակ`բետադին: Այն կօգնի կանխել վարակի թափանցումը եւ բազմացումը:
- Ավելի լավ է չօգտագործել յոդ: Այն կարող է մաշկի այրվածքներ առաջացնել եւ պետք է օգտագործվի միայն շատ թեթեւ եւ մակերեսային քերծվածքների դեպքում:
- Վերքը ծածկեք մաքուր վիրակապով, օրինակ՝ թանզիվով: Այն կօգնի մաքուր պահել քերծվածքի հատվածը եւ խուսափել լրացուցիչ վնասվածքներից:
- Փոխեք վիրակապը օրական առնվազն մեկ անգամ: Այն անհրաժեշտ է փոխել նաեւ թրջվելու եւ կեղտոտվելու դեպքում:
- Ոչ մի դեպքում մի պոկեք վերքը: Դրանք ձեւավորվում են լերդացած արյունից եւ մաշկի մահացած մասնիկներից՝ վնասված հատվածը վարակից պաշտպանելու համար: Դրանք աստիճանաբար ինքնուրույն կշերտավորվեն: