Կարո՞ղ է արդյոք բացասական պշռ թեստով մարդը վարակիչ լինել
Advertisement 1000 x 90

Կարո՞ղ է արդյոք բացասական պշռ թեստով մարդը վարակիչ լինել

Կարո՞ղ է արդյոք պացիենտը, ում մոտ կորոնավիրուսի թեստի արդյունքը բացասական է, վարակիչ լինել այլ մարդկանց համար։ «Ռոսպոտրեբնադզոր»-ի Գ.Ն. Գաբրիչեւսկու անվան գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն, բժշկական գիտությունների թեկնածու Տատյանա Ռուժենցովան:

«Շատ դեպքերում վիրուսի առկայության համար ՊՇՌ ախտորոշման բացասական արդյունքը վկայում է այն մասին, որ հիվանդն այլեւս վարակիչ չէ»,- ասաց մասնագետը։

Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի` հազվադեպ դեպքերում քսուքը վերցնելու սխալ ձեւը, պրոցեդուրայից առաջ կոկորդը կամ քիթը ողողելը, ինչպես նաեւ նմուշի տեղափոխման պահանջների խախտումը, այնուամենայնիվ, կարող են թեստի կեղծ բացասական արդյունքի հանգեցնել: Եթե ​​թեստի արդյունքը կեղծ բացասական էր, ապա այդպիսի մարդը կարող է վարակիչ լինել:

Սակայն, ինչպես նշեց մասնագետը, այս պահին կիրառվող թեստային համակարգերի բարձր զգայունությունը եւ ապացուցված տեխնիկան նվազագույնի են հասցնում նման սխալների ռիսկը։

Հավանականություն կա նաեւ, որ թոքաբորբով կամ այլ օրգանների վնասվածքով հիվանդների մոտ կորոնավիրուսը տեղայնացված լինի համապատասխան հյուսվածքներում, եւ այն չի հայտնաբերվի քթի խոռոչից վերցված քսուքում: Սակայն նման իրավիճակներում ախտածինների փոխանցումը մյուսներին, ըստ մասնագետի, քիչ հավանական է, քանի որ նման հիվանդները սովորաբար պահվում են հիվանդանոցներում։

med.news.am