Սպասք լվանալու ժամանակ որոշ սխալներ կարող են նպաստել բակտերիաների աճին, ինչն իր հերթին մեծացնում է այդ բակտերիաներով վարակվելու վտանգը: Չինական WeChat պորտալը պատմել է սպասք լվանալիս տարածված սխալների մասին։
- Սպասք լվանալիս չի կարելի օգտագործել կեղտոտ սպունգ, քանի որ դրա վրա 19 տեսակի հարուցիչներ կան, այդ թվում՝ E. coli, Salmonella, Staphylococcus aureus եւ Candida white: Մեկ շաբաթվա ընթացքում նոր սպունգի վրա կարող է մինչեւ 2.2 միլիարդ բակտերիա կուտակվել։ Այդ միկրոօրգանիզմները կարող են ներթափանցել սննդի մեջ եւ տարբեր հիվանդություններ առաջացնել։
- Որոշ փորձագետներ խորհուրդ են տալիս աղտոտումից խուսափելու համար մի քանի սպունգ ունենալ տարբեր մակերեսների համար: Դրանք նաեւ պետք է լավ չորացվեն եւ օդափոխվեն, իսկ ավելի լավ է՝ ախտահանվեն եռացող ջրի մեջ եւ փոխվեն առնվազն 2 շաբաթը մեկ անգամ։
- Խորհուրդ չի տրվում կեղտոտ ամաններն իրար վրա դնել կույտի մեջ, քանի որ այդ դեպքում դրանց հատակը կեղտոտվում է, ինչը մեծացնում է լվացման ժամանակը։ Ցանկալի է նաեւ նախ ողողել պակաս կեղտոտ սպասքը՝ ավելի կեղտոտվածները թողնելով հվերջում Կարեւոր է նաեւ հում մսի տարաները մրգեր կամ եփած սնունդ պարունակողներից առանձին լվանալ:
- Խոհանոցային մաքուր պարագաները պահարան դնելուց առաջ խորհուրդ է տրվում չորացնել այն սրբիչով, հակառակ դեպքում դրանց վրա մնացած ջրի մեջ բակտերիաները կշարունակեն բազմանալ, իսկ մետաղական սպասքն ու կաթսաները կծածկվեն ժանգով:
Խորհուրդ է տրվում ժամանակ առ ժամանակ ախտահանել խոհանոցային պարագաները։ Դա անելու համար դրանք պետք է եռացնել մեծ կաթսայի մեջ մոտ տասը րոպե։ Կարեւոր է կանոնավոր կերպով փոխարինել այն պարագաները, որոնք տարբեր հեղուկներ եւ սննդի մնացորդներ են կլանում, օրինակ՝ բամբուկե ձողիկները: