Մասնագետը նշել է՝ առողջական ինչ խնդիրների կարող է հանգեցնել մեծ քանակությամբ վիտամինների ընդունումը
Advertisement 1000 x 90

Մասնագետը նշել է՝ առողջական ինչ խնդիրների կարող է հանգեցնել մեծ քանակությամբ վիտամինների ընդունումը

Վիտամինների ընդունումն առանց վերահսկողության կարող է առողջական լուրջ խնդիրներ առաջացնել։ Հիպերվիտամինիզացիան կարող է հանգեցնել ինտոքսիկացիայի, որը գրեթե անհնար է բուժել։ Այս մասին gazeta.ru-ի հետ զրույցում ասել է թերապևտ Լյուդմիլա Լապան։

Մասնագետի խոսքով՝ վիտամինների մեծ մասը մարդն ստանում է սննդից և հավելյալ հավելումների կարիք, որպես կանոն, չի ունենում, ուստի դրանց կանոնավոր գործածությունը կարող է վտանգավոր լինել։ Օրինակ՝ տևական ժամանակ իմունային համակարգն ամրապնդելու նպատակով կանոնավոր վիտամին C-ի մեծ չափաբաժիններ ընդունելու դեպքում կարող են ի հայտ գալ ատամների հետ կապված խնդիրներ։

«Եթե վիտամին С-ն նորմայից շատ է լինում, ապա սկսում են քայքայվել ոսկրային հյուսվածքները, օրինակ՝ ատամները, և մեծանում է երիկամների ծանրաբեռնվածությունը։ Հիպերվիտամինիզացիան հնարավոր չէ բուժել, դա օրգանիզմի ինտոքսիկացիա է», – բացատրել է բժիշկը։

Բացի այդ, նա նաև խորհուրդ է տվել զգուշորեն ընդունել վիտամին В պարունակող հավելումները, որոնք ևս կարող են շատ վտանգավոր լինել։

«Օրգանիզմում մեծ քանակությամբ վիտամին В-ի առկայությունը հանգեցնում է աղեստամոքսային տրակտի լորձաթաղանթների բորբոքման, ինչի պատճառով օգտակար նյութերը դադարում են յուրացվել, իմունային նհամակարգի աշխատանքում խանգարումներ են տեղի ունենում», – նախազգուշացրել է Լապան։

Ինչպես նշել է մասնագետը, վիտամինների դեֆիցիտի դեպքում դրանց պակասը լրացնելը բավական հեշտ է, մինչդեռ դրանց ավելցուկից գրեթե հնարավոր չէ ազատվել։ Սա է պատճառը, որ ոչ մի դեպքում չի կարելի վիտամինային ու հանքանյութային կոմպլեքսներն ընդունել կանխարգելիչ նպատակներով։ Դրանք անվնաս դեղահաբեր չեն, ուստի միայն բժիշկը կարող է համապատասխան նշանակումներն անել՝ որոշելով կուրսի տևողությունն ու անհրաժեշտ չափաբաժինը։

tert.am