Գիտնականները հետազոտել են երաժշտության ազդեցությունը սոցիալական իմացական ունակությունների վրա
Advertisement 1000 x 90

Գիտնականները հետազոտել են երաժշտության ազդեցությունը սոցիալական իմացական ունակությունների վրա

Կարո՞ղ են արդյոք այլ մարդկանց հույզերը հասկացող մարդիկ ավելի լավ լուսաբանել երաժշտության միջոցով փոխանցվող հույզերը։ Գիտնականների միջազգային խմբի իրականացրած նոր հետազոտությունը ենթադրում է, որ այդ ունակությունները կապված են միմյանց հետ, գրել է Science Daily-ն։

Գիտնականների եզրահանգումները դնում են ապագա հայտնագործությունների հիմքը, որոնք կարող են ստուգել, թե ինչպես է երաժշտություն լսելը սոցիալական համատեքստում ազդում սոցիալական իմացական ունակությունների վրա, եւ կարելի՞ է արդյոք երաժշտություն լսելն ավելացնել թերապեւտիկ միջոցներին, որոնք օգտագործվում են աուտիստիկ սպեկտրի խախտումներ կամ շիզոֆրենիա ունեցող մարդկանց սոցալական հմտությունների թրենինգի ժամանակ։

Հարավային մեթոդիստական համալսարանի հոգեբանության դոցենտ, սոցիալական եւ կլինիկական նեյրոգիտության լաբորատորիայի տնօրեն Բենջամին Թաբակի եւ երաժշտագիտության դոցենտ, Օրեգոնայի համալսարանի տրանսլյացիոն նեյրոգիտության կենտրոնի դասախոս Զաքարի Ուոլմարկի հետազոտության արդյունքները վերջերս հրապարակվել են Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի Emotion ամսագրում։

Թաբակը եւ նրա գործընկերները ցանկանում էին ստուգել իրենց տեսությունը ապրումակցման եւ երաժշտության մասին։ Այս հետազոտության նպատակների համար նրանք չափում էին այլ մարդկանց մտքերը եւ զգացումները ճիշտ հասկանալու ունակությունը եւ այն աստիճանը, որտեղ մարդը զգում է այն հույզերը, որոնք ապրում է մյուսը։

Մասնավորապես, հետազոտության արդյունքները վկայել են այն մասին, որ էմպատիկ ճշգրտությունը՝ որպես հմտություն, դուրս է գալիս միջանձնային փոխգործակցության շրջանակից եւ տարածվում է երաժշտության վրա։ Հետազոտողները հույս ունեն, որ այդ արդյունքները հիմք կդառնան ապագա հետազոտությունների համար, որոնք կվերաբերեն սոցիալական իմացության բարելավման վրա երաժշտություն լսելու ազդեցությանը։

Գիտնականների կարծիքով՝ հետազոտությունը նախապես հաստատում է այն տեսությունը, որ երաժշտությունն, առաջին հերթին, սոցիալական վարք է, որն ստեղծվել է, որպեսզի օգնի մարդկանց կապ հաստատել այլ մարդկանց հետ եւ ավելի լավ հասկանալ ու կառավարել սեփական սոցիալական շրջապատը։

news.am