Կարո՞ղ է արդյոք փողը տնօրինելու տարեցների ունակությունը ահազանգել Ալցհեյմերի հիվանդության առաջացման մասին
Advertisement 1000 x 90

Կարո՞ղ է արդյոք փողը տնօրինելու տարեցների ունակությունը ահազանգել Ալցհեյմերի հիվանդության առաջացման մասին

Կարո՞ղ է արդյոք տարեց մարդու փողերը տնօրինելու ունակությունը պատկերացում տալ Ալցհեյմերի հիվանդության առաջացման մասին։

Այո, վկայում է նոր հետազոտությունը՝ տասնյակ տարեց տղամարդկանց եւ կանանց մասնակցությամբ, որը վկայում է, որ անհայտ անձանց փող տալու մեծ հավանականությունը համադրվում է թեստերի ավելի ցածր արդյունքների հետ, որոնք թույլ են տալիս գրանցել թուլամտության առկայությունը։

Հետազոտությունում, սակայն, չի գնահատվել տարեց մարդկանց հոգեկան վիճակը, որոնք կարող են որոշել զոհաբերել իրենց փողերը բարեգործական հայտնի նպատակների համար, ընդգծել է առաջատար հետազոտող, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Քեկի բժշկության դպրոցի պոստդոկտորանտ  Գալի Վայսբերգերը։

«Մենք չենք ցանկանում հասկացնել, որ ալտրուիզմը բացասական վարքագիծ է,- նշել է Վայսբերգերը։- Դա կարող է սեփական փողերի մտածված եւ դրական օգտագործում լինել»։

Բայց փող տալու մեծ ցանկության եւ Ալցհեյմերի հիվանդության բարձր հավանականության միջեւ հնարավոր կապի հայտնաբերումը կարող է օգնել բժիշկներին եւ խնամակալներին ավելի լավ հասկանալ այն նշանները, որոնք վկայում են ինչպես ծագող առողջական խնդրի, այնպես էլ ֆինանսական խարդախներից բարձր խոցելիության մասին։

Journal of Alzheimer’s Disease ամսագրի վերջերս թողարկված համարում Վայսբերգերի խումբը ներկայացրել է իր աշխատանքի հաշվետվությունը 67 տարեց մարդկանց մասին։

Մասնակիցները միջինը 69 տարեկան են եղել, որոնք մինչ այդ երբեք թուլամտություն կամ հոգեկան առողջության խանգարման այլ ձեւ չեն ունեցել։ Բոլոր մասնակիցներին տվել են 10-ական դոլար, որը կարող էին ծախսել, իսկ հետո օնլայն ռեժիմում իբրեւ զույգ կցել են մի անծանոթ մարդ։ Հետո այդ փողը կարելի էր տնօրինել ըստ յուրաքանչյուր մասնակցի ցանկության՝ պահել իրեն կամ տալ ուրիշին։

Իրենց հերթին, բոլոր մասնակիցներն անցել էին մտածողության ստանդարտ թեստեր՝ հիշել պատմություն եւ բառեր, Ալցհեյմերի հիվանդության վաղ փուլի նշանները հայտնաբերելու նպատակով։

Պարզվել է, որ նրանք, ովքեր ամենից շատ են փող տվել անծանոթ մարդուն, թեստերի ամենավատ արդյունքներն են ունեցել։

«Մեր արդյունքները համաձայնեցվում են գրականության աճող ծավալի հետ, որը վկայում է այն մասին, որ որոշումների վատ ընդունումը եւ փողի հետ կապված խնդիրները կարող են լինել Ալցհեյմերի հավանական հիվանդության վաղ նշանները»,- ասել է Վայսբերգերը։

news.am