Ալերգոլոգ-իմունոլոգ Մարինա Ապլետաեւան «Մոսկվա 24»-ի հետ զրույցում ասել է, որ ոչ միայն ցիտրուսային մրգերն ու ընկույզն են համարվում ամենաալերգիկը, այլ նաեւ մորմազգիները, ծովամթերքները, սպիտակուցային մթերքները, էկզոտիկ մրգերն ու բուսական կաթը։
Դասական ալերգենների առաջին խումբը ներառում է ցիտրուսային մրգեր, ինչպիսիք են նարինջը եւ մանդարինը:
«Սրանք նույնպես էկզոտիկ արեւադարձային մրգեր են, օրինակ՝ մանգոն։ Այն կարող է առաջացնել անգիոեդեմա, որն ակնթարթորեն է զարգանում։ Սա կյանքին սպառնացող վտանգ է»,- զգուշացրել է փորձագետը՝ ասելով, որ նման դեպքերում կարող է առաջանալ շնչահեղձություն, երբ ուռում է ոչ միայն դեմքը, այլեւ վերին շնչուղիները։
Հաջորդ խումբը մորմազգիների ընտանիքն է՝ սմբուկ, բուլղարական պղպեղ եւ լոլիկ, ապա կենդանական ծագման սպիտակուցները, բայց ամենից հաճախ հավի ձվի սպիտակուցը: Կաթը նույնպես շատ հաճախ ալերգիա է առաջացնում։
Մասնագետն այս ցանկին ավելացրել է ծովամթերք եւ ընկույզ։ Նա նաեւ նշել է բուսական կաթերը, որոնք ավելի հաճելի համ եւ հոտ ունեն, սակայն ուժեղ ալերգեններ են: