- Վարունգ
Թարմ վարունգը լավագույն մթերքն է ամռան համար: Վարունգն 90 տոկոսով բաղկացած է ջրից, հարուստ է կալցիումով, վիտամիններով և հանքային աղերով: Ավելի լավ է վարունգն օգտագործել առանց աղի: Կարող եք վարունգ ուտել այնքան, որքան ցանկանաք:
- Կիվի
Այս կանաչ միրգը ոչ միայն հարուստ է C վիտամինով, այլ նաև հրաշալի ձևով պաշտպանում է օրգանիզմը չրազրկումից՝ շնորհիվ կալցիումի բարձր պարունակության:
- Ազնվամորի
Ազնվամորին պարունակում է խնձորային, գինու և մրջնաթթուներ, գլյուկոզա, ֆրուկտոզա, սախարոզա, պեկտինային և ազոտային նյութեր, կալիումի աղեր, С վիտամին, կարոտին և եթերային յուղ: Թարմ ազնվամորին շատ լավ հագեցնում է ծարավը և բարելավում է մարսողությունը: Ազնվամորին ընդունակ է իջեցնել տաքությունը և օրգանիզմից դուրս հանել տոքսինները:
- Թարմ կանաչի
Եվս մեկ յուրահատուկ մթերք: Ձեր ամառային աղցանների մեջ որքան հնարավոր է շատ սամիթ, մաղադանոս, կանաչ սոխ և հազարի տերևներ ավելացրեք:
- Ձմերուկ
Ձմերուկը լավագույն մթերքն է, որը հագեցնում է ծարավը: Այն նույնպես 90 տոկոսով բաղկացած է ջրից: Ձմերուկը շատ քիչ կալորիաներ է պարունակում, և այն կարելի է առանց վախենալու ուտել մեծ քանակությամբ: Ձմերուկն ընդունակ է նաև օրգանիզմից համել թունավոր նյութերը:
- Սեխ
Սեխը դրական ազդեցություն է թողնում մարսողության վրա, այն հագեցնում է ծարավը և հանգստացնում է նյարդային համակարգը:
- Բուլղարական պղպեղ
Պղպեղը պարունակում է С, В1, В2, В9, Р, РР վիտամինները և կարոտին: Քաղցր պղպեղը խթանում է ստամոքսահյութի արտադրմանը: Պղպեղը հագեցնում է ծարավը:
- Սև հաղարջ
Սև հաղարջը համարվում է օգտակար նյութերի և վիտամինների հանք: Հաղարջը օգտագործում են՝ որպես անոթները լայնացնող, նյութափոխանակությունը բարելավող, արյունը մաքրող, հակաբորբոքային, միզամուղ միջոց: Եվ, իհարկե, այն լավագույն մթերքներից մեկն է ամռան համար:
Պատրաստեց Անի Գաբուզյանը