Ի՞նչ մահացու վտանգավոր հիվանդությունների մասին կարող է ահազանգել մեջքի ցավը
Advertisement 1000 x 90

Ի՞նչ մահացու վտանգավոր հիվանդությունների մասին կարող է ահազանգել մեջքի ցավը

Ռուս բժիշկ-նյարդաբան Եվգենի Մոսինը «Доктор Питер»-ին պատմել է այն մասին, թե ինչ վտանգավոր հիվանդությունների մասին կարող է ահազանգել մեջքի ցավը։

Մեջքի ցավերի վտանգավոր տեսակներին բաժին է ընկնում դեպքերի ավելի քան 5-7 տոկոսը։

Մեջքի ամենաուժեղ ցավերից մեկն առաջ է գալիս օնկոլոգիական պաթոլոգիաների դեպքում՝ օսթեոսարկոմա, որը տեղայնացվում է ողերի շրջանում կամ ողնաշարի մետաստատիկ օջախներում։ Ամենատարածված ուռուցքային պրոցեսներից, որոնց դեպքում առաջանում են մետաստազներ եւ մեջքի ուժեղ ցավ, կարելի է առանձնացնել.

  1. կաթնագեղձի քաղցկեղը (կանանց մոտ),
  2. պրոստատիտը,
  3. թոքերի քաղցկեղը,
  4. վահանաձեւ գեղձի քաղցկեղը,
  5. արգանդի եւ ձվարանների քաղցկեղը։

Ողնաշարում մետաստազներն ավելի հազվադեպ են երիկամների, ստամոքսի, հաստ աղիի ախտահարումների դեպքում։ Մանուկ հասակում ողնաշարի մետաստազներն առաջ են գալիս նեյրոբլաստոմայի եւ լեյկոզի դեպքում։

Եվս մեկ պոտենցիալ վտանգավոր հիվանդություն, որն ուժեղ ցավեր է առաջացնում մեջքի շրջանում, շաքարային դիաբետն է։ Ընդ որում՝ դրա համար կարող են լինել մի քանի պատճառներ՝ կապված տարբեր օրգանների եւ համակարգերի հետ։

Մեջքի ցավի երկրորդ պատճառը նյարդային ցողունների եւ արմատիկների ախտահարումն է արյան մետ գլյուկոզայի բարձր մակարդակի պատճառով։ Կարող է խանգարվել իմպուլսների հաղորդումը։

Ողերի ոսկրահյուսվածքում տուբերկուլյոզային վարակի առաջացման դեպքում տեղի է ունենում դրանց աստիճանական քայքայում՝ մերձակա հյուսվածքների եւ նյարդերի ճզմմամբ։ Դրա հետեւանքով կարող են առաջանալ շարժունակության կտրուկ սահմանափակումներ, ուժեղ ցավ եւ մեջքի դեֆորմացիա։

Մեջքի ցավը կարող է առաջանալ ցրված սկլերոզի ժամանակ։ Հիվանդության եւ դրա ախտանշանների պատճառն առայժմ վերջնականապես բացահայտված չէ։ Բայց հաշվի առնելով այն, որ դրա ժամանակ տեղի է ունենում նյարդերի միելինային թաղանթների քայքայում, այդ թվում եւ ողնուղեղի արմատիկների մոտ, հնարավոր են տարբեր տեսակի ցավեր՝ սուր, ծակող, մշտական, սպազմներով։

Ամենալուրջ իրավիճակը, որը կարող է սպառնալ մահվամբ, եթե ժամանակին ախտորոշում չարվի եւ բուժում չնշանակվի, դա միելիտն է, հատկապես թարախայինը կամ հեմատոգենը։ Դա բորբոքային պրոցես է ողնուղեղի շրջանում, որը կարող է քայքայել այն կամ անցնել արմատիկներին, տարածվել դեպի վեր՝ դեպի գլխուղեղ։

med.news.am