Մարդիկ սկսել են սթրեսի նոր տեսակի ենթարկվել, որը մասնագետները պայմանականորեն անվանում են բարոյապես սպառում։ Դա ավելի ծայրահեղ սթրես է եւ կարող է ծանր հուզական անհանգստություն առաջացնել։ Այս մասին ասվում է Շեֆիլդի համալսարանի կողմից այլ գիտնականների հետ համատեղ իրականացված ուսումնասիրության մեջ:
Շեֆիլդի համալսարանի աշխատանքի հոգեբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Կարինա Նիլսենը նկատել է, որ սպառման նոր տեսակն «ավելի ծայրահեղ» է եւ կարող է առաջացնել ծանր հոգեհուզական սթրես, որը կարող է ազդել մտավոր, հուզական եւ ֆիզիկական առողջության, աշխատանքի արտադրողականության վրա:
Պրոֆեսոր Նիլսենն անվանել է հետեւյալ նշանները, որոնք ցույց են տալիս, որ մարդը կարող է բարոյապես սպառման զգացում ունենալ՝
Ավելի շատ հոգնածության զգացում;
Գործերը մշտապես ձգձգելու սովորություն;
Օրվա ընթացքում անհանգստություն;
Աշխատանքից կտրվելու անկարողություն;
Աշխատանքի կամ տնային գործերի մասին կպչուն մտքեր ունենալը;
Պատկերացումը, որ ամեն ինչ վատագույն կերպով կստացվի;
Անտարբերություն աշխատանքի եւ առօրյայի նկատմամբ;
Զգացմունքային, մտավոր եւ ֆիզիկական հյուծում։
Մասնագետի խոսքով` բարոյապես սպառման դեպքում պետք է ընդմիջել, արձակուրդ վերցնել։ Մարդիկ հաճախ բարոյական տրավմա են ստանում, քանի որ չեն կարողանում վերահսկել ամեն ինչ։ Այս դեպքում պետք է վերահսկել այն, ինչ կարող եք: Դա անելու համար դուք պետք է փոխեք ձեր վերաբերմունքը ճգնաժամային իրավիճակի հանդեպ։