Դաժան հեռուստահաղորդումներ դիտելը երեխաների մոտ հոգեկան խնդիրների է հանգեցնում
Advertisement 1000 x 90

Դաժան հեռուստահաղորդումներ դիտելը երեխաների մոտ հոգեկան խնդիրների է հանգեցնում

Նախադպրոցական տարիքում բռնություն ցուցադրող հեռուստահաղորդումների դիտումը կարող է մեծացնել հոգեբանական խախտումների եւ առաջադիմության հետ կապված խնդիրներ առաջացնել միջին դպրոցից առաջ՝ ասվում է Մոնրեալի համալսարանի հոգեբանների հետազոտության մեջ: Գիտնականների աշխատանքը հրապարակվել է Journal of Developmental and Behavioral Pediatrics ամսագրում:

Հոգեբաններն ուսումնասիրել են էկրանին դաժան բովանդակությունը, որոնք, ըստ ծնողների տեղեկատվության, դիտել են իրենց 3,5-4,5 տարեկան երեխաները: Հետազոտողներն այնուհետեւ գնահատել են երեխաների պահվածքը 12 տարեկանում: Փորձին ընդհանուր առմամբ մասնակցել է 2000 երեխա։

Երբ երեխաները 12 տարեկան են դարձել, գիտնականները ուսուցիչներից հավաքել են նրանց վարքի վերաբերյալ արձագանքները, ինչպես նաեւ հոգեբանական վիճակի եւ ուսուման մեջ հաջողությունների մասին հարցումներ կատարել հենց երեխաների շրջանում:

«Համեմատած իրենց հասակակիցների հետ, որոնք չեն ենթարկվել էկրանին բռնության բովանդակության ազդեցությանը, այն երեխաները, որոնք մանկության տարիներին դաժան բովանդակության տարրերով հաղորդումներ են դիտել, մեծ հավանականությամբ հուզական սթրեսի սրացում են նկատել: Վեցերորդ դասարանի ավարտին նրանց մոտ նաեւ դասարանում ակտիվության, ակադեմիական առաջադիմության եւ ակադեմիական մոտիվացիայի նվազում է նկատվել»,- նշել են գիտնականները։

Գիտնականների կարծիքով, նախադպրոցական տարիքի երեխաները հակված են նույնականացնել իրենց հեռուստատեսային կերպարների հետ: Դրա պատճառով նրանց մեջ կարող է ամրապնդվել այն համոզմունքը, որ սոցիալական փոխհարաբերություններում բռնությունը նորմալ է: Սա էլ ավելի է հրահրում սթրես, վատ առաջադիմություն դպրոցում: Բացի այդ, երեխաները կարող են սկսել ընկալել հասարակությունը որպես վտանգավոր եւ վախեցնող, ինչը կարող է հանգեցնել չափից ավելի արձագանքի սոցիալական ոչ միանշանակ իրավիճակներում:

news.am