Ապացուցվել է, որ աչքի վերտեպորֆին դեղամիջոցն արդյունավետ է COVID-19-ի դեմ։ Նման եզրակացության են հանգել Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի աշխատակիցների գլխավորությամբ աշխատող մասնագետների խումբը։ Աշխատանքի արդյունքները հրապարակվել են PLOS Biology ամսագրում։
Հետազոտվող վերտեպորֆին դեղամիջոցը, որն արդեն հաստատվել է FDA-ի կողմից օգտագործման համար, պարզվել է, որ այն արդյունավետ է նաեւ կորոնավիրուսի բուժման համար։
Փորձերի ընթացքում գիտնականները հետազոտել են կորոնավիրուսով վարակված մարդկանց հյուսվածքների նմուշները, ինչպես նաեւ մշակված մարդու սրտի եւ թոքերի բջիջները: Հետազոտողները այնուհետեւ հետեւել են Հիպպո ազդանշանային ուղու հետ կապված գեների փոփոխություններին: Ուսումնասիրվել է նաեւ YAP սպիտակուցը, որը դադարեցնում է իր գործունեությունը, երբ ակտիվանում է Հիպպոն։
Պարզվել է, որ մշակված մարդու բջիջներում SARS-CoV-2-ի սկզբնական շտամը եւ նրա դելտա տարբերակը ակտիվացրել են Հիպպո ուղին՝ վարակվելուց հետո առաջին մի քանի օրվա ընթացքում: Երբ գիտնականները դանդաղեցրել են այս ուղին եւ ավելացրին YAP սպիտակուցի քանակը, վիրուսը սկսել է ավելի արագ բազմանալ: Վերտեպոֆինի օգտագործման դեպքում, որը արգելափակում է YAP-ը, կորոնավիրուսի կոնցենտրացիան ցածր է եղել վերահսկիչ խմբի մակարդակից:
Հեղինակները եզրակացրել են, որ վերտեպորֆինը կարող է COVID-19-ի համար արդյունավետ բուժման միջոց դառնալ, եւ քանի որ այն արդեն հաստատվել է FDA-ի կողմից, շուտով կարող են սկսվել կլինիկական փորձարկումները՝ ուսումնասիրելու դրա անվտանգությունն ու արդյունավետությունը SARS-CoV-2-ի նկատմամբ: