Ինչ խնդիրներ կարող են ի հայտ գալ կտրուկ նիհարելու դեպքում. tert.am
Advertisement 1000 x 90

Ինչ խնդիրներ կարող են ի հայտ գալ կտրուկ նիհարելու դեպքում. tert.am

Քաշի կտրուկ կորուստը կարող է խիստ վտանգավոր լինել առողջության համար։ Այս մասին «Վեչերնյայա Մոսկվա»-ի հետ զրույցում ասել է սննդաբան Դարյա Ռուսակովան։

Բժշկի խոսքով՝ քաշի կտրուկ կորուստն օրգանիզմի համար սթրես է դառնում, ինչը կարող է հանգեցնել քրոնիկ հիվանդությունների սրման։

«Մինչ քաշի նվազեցմանն անցնելը համալիր բուժզննում անցնելը, դրա պատճառը պարզելն ու որոշակի խանգարումներից ազատվելը շատ կարևոր է։ Ավելորդ ճարպը վերամշակելու և մկանային զանգվածը չկորցնելու համար հարկավոր է աստիճանաբար նվազեցնել քաշը, այլապես կլինեն խախտումներ ու ավելորդ կիլոգրամները կվերադառնան», – նշել է մասնագետը։

Ինչպես հավելել է սննդաբանը, քաշի կորստի արագությունը կախված է անձի չափանիշներից։ Որքան բարձր է քաշը, այնքան շատ կիլոգրամներից հնարավոր կլինի ազատվել առաջին երեք ամսվա ընթացքում, սակայն ավելի ուշ այդ գործընթացը կդանդաղի։ Եթե մարդու ավելորդ քաշը մեծ չէ, ապա դրանից ազատվելու համար կպահանջվի մոտ երեք-չորս ամիս:

«Երրորդ աստիճանի ճարպակալման դեպքում մարմնի զանգվածի ինդեքսը 40 միավորից բարձր է լինում։ Մարդու քաշը նորմալ վիճակի բերելու համար կպահանջվի 2-3 տարի: Հակառակ դեպքում հիվանդությունները կարող են սրվել, և մարդու առողջական վիճակն ավելի կվատթարանա, քան մինչ նիհարելն էր»,- նշել է բժիշկը։

tert.am