Հարբուխը ոչ միշտ է ուղեկցվում բարձր ջերմությամբ։ Մարմնի ջերմաստիճանի բարձրացումն օրգանիզմի իմունային ռեակցիան է, որը պայմանավորված է լինում հիպոթալամուսի՝ ջերմակարգավորման համար պատասխանատու կենտրոնի վրա ազդեցությամբ։ Այս մասին գրում է doctor.rambler.ru-ն՝ վկայակոչելով թերապևտ Դմիտրի Վասիլենկոյին։
«Ջերմությունը բարձրանում է գլխուղեղի՝ ջերմակարգավորման համար պատասխանատու հատուկ հատվածի՝ հիպոթալամուսի վրա ներգործելու դեպքում: Ազդեցությունը տեղի է ունենում հատուկ նյութերի՝ ցիտոկինների օգնությամբ։ Դրանք ազդանշանային մոլեկուլներ են, որոնք արտազատվում են իմունային համակարգի՝ վարակի բախված որոշ բջիջների կողմից։ Շնչառական համակարգն ախտահարող վիրուսային վարակները, ի տարբերություն բակտերիալ վարակների, սովորաբար չեն հանգեցնում բջիջների զանգվածային մահվան: Դրանք թույլ իմունային պատասխան են առաջացնում և, համապատասխանաբար, մարմնի ջերմաստիճանը չի բարձրանում», – բացատրել է թերապևտը։
Նա նաև հավելել է, որ ջերմությունը հաճախ չի բարձրանում նաև տարեցների ու թույլ իմունային համակարգ ունեցողների, այդ թվում՝ քաղցկեղով հիվանդների և տևական քրոնիկ հիվանդություններով, օրինակ՝ շաքարային դիաբետով հիվանդների մոտ։