Սարքավորումների փորձագետ, ծրագրավորողների դպրոցի ուսուցիչ Կիրիլ Սիտնովը Gazeta.Ru-ին տված հարցազրույցում նշել է այն 5 վտանգավոր սովորությունները, որոնք կարող են «թուլացնել» սմարթֆոնը: Ամենատարածվածներից մեկը այն լոգարան տանելն է։
«Մարդիկ չեն ուզում անջատվել իրենց սիրելի տեսահոլովակի նոր դրվագը դիտելուց։ Մինչդեռ ջրի շիթերը կարող են վնասել սարքը, և ոչ ամեն սմարթֆոն կդիմանա կոշտ սալիկի վրա ընկնելուն»,- նշել է Սիտնովը։
Բացի այդ, օգտատերերը հաճախ իրենց սմարթֆոնը թողնում են բաց արևի տակ, հատկապես ամռանը։ Փորձագետի խոսքով՝ արևի ուղիղ ճառագայթները կարող են սարքը տաքացնել մինչև վտանգավոր ջերմաստիճան, ինչը կարող է հանգեցնել դրա խափանման։
Մեկ այլ վտանգավոր «սովորություն» Սիտնովը անվանել է անորակ լարերի և ոչ գործարանային սնուցման սարքերի օգտագործումը, որոնք կարող են վնասել սարքին։ Փորձագետը նաև հորդորել է սմարթֆոնը չպահել տաբատի նեղ գրպաններում։
«Այս դեպքում պաշտպանիչ ապակին կարող է պոկվել կամ պատյանը դեֆորմացվել։ Դե, եթե սարքը կրում եք այլ կողմնակի իրերի, օրինակ՝ բանալիների կամ մետաղադրամների հետ միասին, այն կարող եք քերծել»,- ասել է Սիտնովը։
Սմարթֆոնների սեփականատերերի մեկ այլ ամենահայտնի սխալը, ըստ փորձագետի, սարքը լիցքավորելիս օգտագործելն է։ Այդ պահին սմարթֆոնը ենթակա է հնարավոր գերտաքացման, ինչը հանգեցնում է մարտկոցի արագ դեգրադացիայի։