Ո՞ր քթերն են ավելի լավ պայքարում մրսածության դեմ․ հետազոտություն
Advertisement 1000 x 90

Ո՞ր քթերն են ավելի լավ պայքարում մրսածության դեմ․ հետազոտություն

Քթի ներսում իմունային համակարգն ավելի լավ է աշխատում, երբ այն տաք է: Հակառակ դեպքում վիրուսների եւ բակտերիաների համար ավելի հեշտ է վարակել մարդուն, պարզել են Մասաչուսեթսի համալսարանի գիտնականները։ Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Journal of Allergy and Clinical Immunology ամսագրում։

Ավելի վաղ գիտնականները պարզել էին, որ քթի մեջ արտաբջջային վեզիկուլներ են արտազատվում՝ պղպղջակներ, որոնք կարող են օգնել օրգանիզմին պայքարել վարակիչ նյութերի դեմ: Հենց վեզիկուլները, ինչպես մեղուների պարսը, հարձակվում են բակտերիաների վրա եւ ոչնչացնում դրանք։

Նոր աշխատանքում գիտնականները փորձարկել են քթի լորձաթաղանթը, որը վերցվել է կամավորներից քթի պոլիպների հեռացման ժամանակ։ Նրանք նաեւ օգտագործել են մի նյութ, որը նմանակում է վիրուսային վարակը՝ իմունային պատասխան առաջացնելու համար:

Մասնագետները լորձաթաղանթի բջիջների նմուշները բաժանել են երկու խմբի եւ մշակել լաբորատոր պայմաններում՝ նմուշների մի հավաքածուն ենթարկելով դրական, իսկ մյուսը՝ բացասական ջերմաստիճանի: Շոգին իմունային համակարգը հաջողությամբ դիմակայել է վիրուսներին, սակայն ավելի ցածր ջերմաստիճանի դեպքում հյուսվածքն ավելի քիչ «պղպջակներ» է արտադրել, ինչը նվազեցրել է բջիջների պաշտպանությունը։

Հետագայում գիտնականները նախատեսում են շարունակել ուսումնասիրել քթի իմունային արձագանքը տարբեր պաթոգեններին։

news.am