Սուրճն աշխարհում ամենատարածված ու հայտնի ըմպելիքներից մեկն է, սակայն ներկայումս դրա արտադրությունը վտանգի տակ է: Բանն այն է, որ սուրճի ամենահայտնի տեսակները՝ արաբիկան և ռոբուստան, չափազանց խոցելի են կլիմայական աղետների նկատմամբ։ Ըստ գիտնականների, մարդկությունը սուրճի հարցում ցավոք ընտրության քիչ հնարավորություն ունի, և ամենայն հավանականությամբ, ստիպված է լինելու անցնել լիբերիական սուրճին, իսկ ավելի կոնկրետ դրա վայրի տեսակին, որը ընդունված է անվանել excelsa։
Խնդիրն այն է, որ շատ քիչ գումար է ներդրվել սուրճերի սելեկցիայի և պլանտացիաների զարգացման համար: Մարդիկ ակտիվորեն օգտվեցին բնության այս պարգևից և հսկայական ներդրումներ կատարեցին տրանսպորտի, վերամշակման և շուկայավարման մեջ, քան՝ նոր օգտակար սորտերի ստեղծման:
Արդյունքում, մենք ներկայումս չունենք ոչ գիտական, ոչ էլ տնտեսական կարողություններ այս ոլորտում՝ հաղթահարելու համաշխարհային սուրճի պակասի սպառնալիքը:
Lիբերիական սուրճը մարդկությանը հայտնի է ավելի քան 300 տարի, մինչդեռ excelsa-ն հայտնի է դարձել 1900-ականների սկզբից: Այն ոչ հավակնոտ բույսէ, որը հաջողությամբ դիմակայում է սուրճի այլ տեսակներին բնորոշ բազմաթիվ հիվանդությունների: Միևնույն ժամանակ, դրա համային որակները բավականին բարձր են, թեև զիջում են արաբիկայի կամ ռոբուստային։ Կախված տարածաշրջանից՝ այս սուրճը կարող է ունենալ համային բազմաթիվ երանգներ։
Սակայն, excelsa-ն ունի երկու հիմնական թերություն. նախ, դրա հատիկներն ունեն կոշտ կեղև, ինչը մեծապես բարդացնում է մշակումը։ Երկրորդ, հատիկների մեջ կոֆեինի պարունակությունը շատ տարբեր է և ընդհանուր առմամբ՝ ցածր, ուստի այս ըմպելիքը «աշխուժացնող» անվանելը խնդրահարույց է:
Մյուս կողմից, excelsa-ն հաջողությամբ աճում է վայրի բնության մեջ՝ առանց որևէ խնամքի, այնպես որ, եթե գլոբալ տաքացումն այլևս անդառնալի է մարդկությանը կարող է ընտրություն չմնալ:
Հրապարակման պատրաստեց ita.am—ը