Ռոբոտների արդյունավետ պարս ստեղծելու համար պետք է դրանց սովորեցնել միասին աշխատել բարդ գործնական խնդիրներ լուծելու համար, բայց միևնույն ժամանակ, այնպես, որ ո՛չ իրավիճակի վերլուծությունը, ո՛չ արդյունքը կախված չլինեն անհատ ռոբոտից։ Այլ կերպ ասած՝ ռոբոտների շարքում անհնար է հրամանատար և առանձին ղեկավարներ նշանակել՝ մյուսներին կառավարելու համար, քանի որ եթե դրանք մոտ անսարքություն առաջանան կամ սխալվեն, գործը կձախողվի։ Լուծում փնտրելու համար Հարվարդի հետազոտողները որոշել են ընդօրինակել բնական տարբերակը՝ մրջյունների փոխգործակցության համակարգը:
Աշխատող մրջյունը գիտի ինչպես ջանք գործադրել, բայց ինքնին որոշում չի կայացնում, թե որտեղ և ինչի վրա կիրառի իր ջանքերը: Դա բնական է, որովհետև մրջյուրի առաջնային խնդիրը ոչ թե սեփական կարիքների մասին հոգալն է, այլ՝ մրջնանոցի։ Մրջյունները բեղիկների օգնությամբ անընդհատ շփվում են միմյանց հետ և շարժվում են ֆերոմոնների հետքերով, որպեսզի գտնեն այն վայրերը, որտեղ հավաքվում են գաղութի մյուս մրջյունները։ Այնտեղ, որտեղ հավաքվել են բոլորը, այդտեղ է ամենակարևոր գործը․ ընդհանուր առմամբ սա է տրամաբանությունը։
Գիտափորձի ժամանակ գիտնականները մրջյունների խումբ են տեղադրել վանդակի նմանվող ավազապատ թակարդում: Որոշ մրջյուններ ինքնաբուխ սկսել են փորել ավազը տարբեր վայրերում, սակայն նրանց ջանքերը բավարար չէին արդյունքի հասնելու համար։ Իսկ երբ բոլոր մրջյունները հավաքվել են մի տեղում, հեշտությամբ կարողացել են ելքը փորել։ Փորձի հիման վրա ստեղծվել են պարզունակ «ռոբոտ մրջյուններ», որոնք կարող են սողալ, շարժել ավազահատիկի սիմուլյատորները և մակերեսի վրա թողնել թեթև հետք։
Ռոբոտ մրջյունները ստացել են ընդամենը երեք հրահանգ. նախ՝ չբախվել միմյանց, երկրորդը՝ ավազահատիկները քաշել վառ լույսավորված տարածքից դեպի մութ տարածքներ: Երրորդ՝ մութ տարածքներից հետևել լուսավոր տարածքներին։ Որոշ ժամանակ անց ռոբոտ մրջյունները, առանց գիտակցելու, հաջողությամբ ապամոնտաժել են պատնեշը և հայտնվել ազատության մեջ։ Այս ալգորիթմը կարող է օգտակար լինել ռոբոտների խմբերի ծրագրավորման համար՝ նվազագույն հաշվողական հզորությամբ բարդ խնդիրներ լուծելու համար:
Հրապարակման պատրաստեց ita.am-ը