Ո՞վ կարող է լինել փոխնակ մայր. պարզաբանում է Պտղաբերության կենտրոնը
Advertisement 1000 x 90

Ո՞վ կարող է լինել փոխնակ մայր. պարզաբանում է Պտղաբերության կենտրոնը

Կան որոշակի հիվանդություններ կամ բժշկական իրավիճակներ, որոնց դեպքում կինը չի կարող կրել հղիություն և ծննդաբերել։ Նման դեպքերում զույգն օգտվում է փոխնակ մոր ծառայությունից։ Ով կարող է լինել փոխնակ մայր, եւ ինչպես է կատարվում նրա ընտրությունը, NEWS.am Medicine – ին պարզաբանել է Պտղաբերության կենտրոնի բժիշկ Տաթեւիկ Հովակիմյանը։

Ի՞նչ է փոխնակ մայրությունը

Փոխնակ մայրությունը արտամարմնային բեղմնավորման տարատեսակ է, որի դեպքում ԱՄԲ արդյունքում ստացված սաղմիկը ներարգանդային սերմնավորման եղանակով տեղադրվում է փոխնոկ մոր արգանդում, եւ նա կրում է արհեստական ճանապարհով ձևավորված ուրիշի երեխային։

Հետեւաբար, փոխնակ մայրն այն կինն է, որը կրում եւ ծննդաբերում է երեխային, բայց չի համարվում նրա կենսաբանական ծնողը եւ չունի ոչ մի գենետիկական կապ երեխայի հետ։

Ո՞վ կարող է լինել փոխնակ մայր

  • 20-35 տարեկան կանայք,
  • ովքեր ունեն առնվազն մեկ երեխա,
  • չունեն այնպիսի առողջական խնդիրներ, որոնց հետեւանքով հղիությունն ու ծննդաբերությունը հակացուցված են։

Ինչպե՞ս է կատարվում փոխնակ մոր ընտրությունը

Փոխնակ մոր ընտրությունը կատարվում է կլինիկայի բժշկական անձնակազմի կողմից, հաշվի առնելով կնոջ ընդհանուր և վերարտադրողական  առողջական վիճակը։

Փոխնակ մայր դառնալու համար կանայք անցնում են որոշակի հետազոտություններ՝

  • արյան քննություն,
  • ուլտրաձայնային հետազոտություն,
  • միզասեռական քսուքի քննություն,
  • թերապեւտի խորհրդատվություն։

Հետազոտություններն ավարտելուց հետո, եթե կնոջ մոտ զգալի առողջական խնդիրներ չեն հայտնաբերվում, նա ծանոթանում է զույգի հետ եւ համաձայնության գալու պարագայում կողմերի միջեւ կնքվում է պայամանագիր։

Ինչպե՞ս է կատարվում փոխնակ մոր վարձատրությունը

Փոխնակ մայրը վարձատրվում  է զույգի կողմից։

Ո՞ւր դիմել

Այն կանայք, որոնք համապատասխանում են վերը նշված չափանիշներին եւ պատրաստ են օգնել անպտուղ զույգերին, կարող են դիմել Պտղաբերության կենտրոն։ Հարցերի եւ մանրամասների համար հարկ է զանգահարել  077 711177, 060 506601, 060 506606 հեռախոսահամարներով:

news.am