Մասնագետը նշել է՝ որ դեպքերում է լավաշը հակացուցված
Advertisement 1000 x 90

Մասնագետը նշել է՝ որ դեպքերում է լավաշը հակացուցված

Լավաշը պարունակում է ցորենի ալյուր, որը դասվում է «արագ» ածխաջրերի շարքին։ Այս ալյուրի պատճառով այն ունի բարձր գլիկեմիկ ինդեքս, ուստի այս մթերքը ոչ մի դեպքում չի կարելի չարաշահել: Այս մասին Газета.Ru-ի հետ զրույցում ասել է ներզատաբան, սննդաբան Նատալյա Անտոնովան։

Ինչպես նշել է մասնագետը, հայկական լավաշը պատրաստվում է առանց խմորիչի, ուստի այն հիանալի համալրում կլինի այն մարդկանց սննդակարգին, որոնք ունեն աղեստամոքսային տրակտի սնկային կամ բորբոքային հիվանդությունների հետ կապված խնդիրներ։ Սակայն ներզատաբանը նաև նախազգուշացրել է, որ բարձր գլիկեմիկ ինդեքսի պատճառով լավաշը, այնուամենայնիվ, հարմար չէ մշտական գործածության համար։

«Շաքարային դիաբետով հիվանդները կամ գլյուտենի նկատմամբ անհանդուրժողականություն ունեցողները լավաշի գործածությունը պետք է սահմանափակեն։ Բացի այդ, այն պետք է զգուշորեն կիրառեն նաև ավելորդ քաշ ունեցողները։ Նման դեպքերում լավաշը կարելի է ուտել շաբաթական երկու անգամից ոչ հաճախ՝ համադրելով այն ցածր կալորիականություն ունեցող մթերքի, օրինակ՝ հավի կամ հնդկահավի փափկամսի, բանջարեղենի հետ», – նշել է սննդաբանը։

Նա նաև հավելել է, որ լավաշը հարկավոր է ուտել օրվա առաջին կեսին, որպեսզի ստացած ածխաջրերը մինչև երեկո վանտնվեն ու չվերածվեն ճարպային կուտակումների։

tert.am