Երկիրը կարող է դուրս շպրտվել Արեգակնային համակարգից, եթե Մարսի և Յուպիտերի միջև մեկ այլ գերմոլորակ լինի (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Երկիրը կարող է դուրս շպրտվել Արեգակնային համակարգից, եթե Մարսի և Յուպիտերի միջև մեկ այլ գերմոլորակ լինի

Եթե Մարսի և Յուպիտերի միջև ևս մեկ մոլորակ լիներ, ապա Երկիր մոլորակը կարող էր դուրս շպրտվել Արեգակնային համակարգից։ Նման եզրահանգում է արվում Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականի հետազոտությունում, որը հրապարակվել է Planetary Science Journal ամսագրում։

Ուսումնասիրության հեղինակ Ստեֆան Քեյնը դիտարկել է Արեգակնային համակարգի կոնֆիգուրացիան այնպիսի սցենարում, եթե Մարսի և Յուպիտերի միջև ընկած տարածքում ևս մեկ մոլորակ լիներ։

Տիեզերքի այս շրջանը դատարկ է, և գիտնականները չեն կարողանում պարզել, թե ինչու: Այնուամենայնիվ, այս տարածքում ևս մեկ մոլորակ տեղակայելու համակարգչային սիմուլյացիան ցույց է տվել, որ նման սցենարը աղետալի հետևանք կունենա Երկրի համար:

«Մեր արեգակնային համակարգը շատ լավ է կարգավորված, քան ես նախկինում կարծում էի: Ամեն ինչ աշխատում է ժամացույցի բարդ մեխանիզմի պես: Եթե ​​ավելի շատ ատամնավոր անիվներ ավելացնեք, ամեն ինչ կփչանա»,- ասել է Ստեֆան Քեյնը:

Գիտնականը փորձել է գտնել Արեգակնային համակարգի կառուցվածքի երկու ակնհայտ առեղծվածների պատասխանը։ Առաջինն այն է, որ որևէ մոլորակ չկա Երկրի և Նեպտունի միջև, որը Երկրից մեծ է չորս անգամ, ծանր՝ 17 անգամ։ Երկրորդն այն է, որ Մարսի և Յուպիտերի ուղեծրերի միջև ընկած տարածությունում ևս չկա որևէ մոլորակ։ Երկու առեղծվածների հնարավոր պատասխաններն իմանալու նպատակով ուսումնասիրության շրջանակում համակարգչային մի շարք սիմուլյացիաներ են անցկացվել, և բոլոր սցենարներում Մարսի և Յուպիտերի միջև եղած տարածքում տեղադրվել է գերմոլորակ։

Հաշվարկները ցույց են տվել, որ կա միայն մեկ ճշգրիտ ստուգված ուղեծիր, որի երկայնքով գերմոլորակը կարող է պտտվել և չխախտել Արեգակնային համակարգի մյուս բոլոր մոլորակների ուղեծրերը։ Այնուամենայնիվ, դեպքերի ճնշող մեծամասնության դեպքում Մարսի և Յուպիտերի միջև գերմոլորակի առկայությունը կարող է ապակայունացնել համակարգի բոլոր մոլորակների ուղեծրերը: Վեներան, Մերկուրին և Երկիրը դուրս կգան Արեգակնային համակարգից, նույն ճակատագրին կարժանանան նաև արտաքին մոլորակները՝ Նեպտունը և Ուրանը:

Ուսումնասիրությունում ասվում է, որ հիպոթետիկ գերմոլորակի ուղեծրային շարժումը, անշուշտ, ազդեցություն կունենար Յուպիտերի վրա, և արդեն այս հսկա մոլորակը իր ձգողականության պատճառով կխախտեր մնացած բոլոր մոլորակների ուղեծրերը: Եվ եթե նույնիսկ Երկիրը մնար Արեգակնային համակարգում, դրա ուղեծիրն այնքան կերկարեր, որ Երկրի վրա կյանքի գոյության մասին խոսք լինել չէր կարող։

tribune.am