Մի փոքր այն մասին, թե ծուխը ինչ երանգներով է «ներկում» մարդու ժպիտը, ինչպես է այն ազդում թքի բաղադրության վրա և ինչպես կարելի է նոսրացնել ծխողների հերթը ատամնաբուժարանի դիմաց: Ինչպես նայև, վերջերս տարածում գտած էլ․ սարքերի ազդեցության մասին։
ԱՄՆ-ից հետազոտողներն ահազանգում են, որ ծխելու քարոզչությունը կինոյում ծխող տղամարդու կերպարը վերածել է ողջ աշխարհի երիտասարդների համար գրավիչ օրինակի: Օրինակ, Truth Initiative կազմակերպության համաձայն՝ ԱՄՆ-ում դեռահասների 37%-ը սկսում է ծխել՝ հետեւելով կինոյի եւ հեռուստատեսային հերոսների օրինակին: 2019 թվականին Օսկարի առաջադրված ֆիլմերի 80%-ը պարունակում էր ծխելու տեսարաններ։
Ֆիլմերը սովորաբար չեն ցուցադրում սիգարետի ծուխը, գլամուրային կամ ագրեսիվորեն ներքաշելու հետևանքները՝ դեղնած ատամները, կարիեսը, բորբոքված լորձաթաղանթները և այլ տհաճ դրսևորումներ: Եկեք ամեն ինչի մասին խոսենք ըստ հերթականության։
ՀՈՏ
Սիգարետ ծխելու առաջին և ամենաակնհայտ հետևանքը բերանի տհաճ ու կտրուկ հոտն է կամ հալիտոզը: Ծխելը միանգամից մի քանի գործընթացի մեկնարկի պատճառ է դառնում, որոնք կապված են հալիտոզի առաջացման հետ։
Նախ՝ ծխախոտի այրման ժամանակ առաջացած նիկոտինը, խեժը և այլ նյութեր նստում և կուտակվում են ատամների, բերանի խոռոչի փափուկ հյուսվածքների՝ լնդերի, լեզվի, այտերի ներքին մակերեսի վրա։
Երկրորդ, սիգարետի ծուխը ազդում է թքի բաղադրության վրա, խախտում է նրա pH-ն, և դա, իր հերթին, առաջացնում է բերանի խոռոչի դիսբակտերիոզ, որը կարող է տհաճ հոտի առաջացման պատճառ դառնալ։
ԱՏԱՄԻ ԷՄԱԼ
Որքան երկար եք սիգարետ ծխում, այնքան նիկոտինը և խեժը կազդեն ատամների վիճակի վրա: Բարձր ջերմաստիճանի ազդեցության տակ ծխախոտի այրման արտադրանքը նստում է էմալի միկրոճաքերում, ատամները դեղնում են, իսկ երկար ժամանակ ծխողների համար՝ նույնիսկ շագանակագույն։
Ի դեպ, այրման արտադրանքների մասին։ Դրանցից մեկը կադմիումի սուլֆատն է։ Բերանի խոռոչում այն համագործակցում է թքի մեջ պարունակվող սպիտակուցների հետ, կպչում է էմալի մակերեսին և նստում է ատամնափառի տեսքով։ Ամենից հաճախ նման ատամնափառը ձևավորվում է ստորին ծնոտի կտրիչների ներսից։
Ժամանակի ընթացքում ատամնափառը վերածվում է ատամնաքարի՝ բավականին վտանգավոր վիճակ, որը կարող է հանգեցնել լնդերի արյունահոսության և պարոդոնտալ գրպանի ձևավորմանը, որտեղ սննդի մնացորդները կկուտակվեն և կառաջացնեն բորբոքում: Սա հեռու չէ պարոդոնտիտ և գինգիվիտ առաջացնելուց, իսկ որոշ դեպքերում նաև ատամների կորստից։
ՀԱՄ
Ծխելը զգալիորեն բթացնում է համը զգալու ունակությունը։ Սիգարետի ծխի մեջ պարունակվող քիմիական միացությունները ճնշող ազդեցություն են ունենում ընկալիչների վրա՝ կարելի է տարբերել համերը, բայց ոչ ամբողջությամբ և ոչ բոլոր երանգները։ Սա ծխողներին հանգեցնում է նրան, որ նրանք ավելի շատ աղի, քաղցր և յուղոտ սնունդ են սկսում օգտագործել: Բարեբախտաբար, նրանց զգայունությունը կարելի է վերականգնել՝ հրաժարվելով վատ սովորությունից։
ԼՆԴԵՐ
Բացի ատամներից և համի ընկալիչներից, սիգարետ ծխելը վնասակար ազդեցություն է ունենում լնդերի վրա՝ խանգարվում է հյուսվածքային բջիջների աշխատանքը և արյան հոսքը դեպի փափուկ հյուսվածքներ: Սա լնդերն ավելի թուլացնում է անպաշտպան դարձնում վարակների և հիվանդությունների համար, օրինակ ինչպիսին է պարոդոնտոզը։
Բժիշկները նշում են նաև, որ ծխելը վատթարացնում է բերանի խոռոչի վերքերի ապաքինումը, օրինակ՝ ատամի հեռացումից կամ վիրահատությունից հետո։ Ծխելու սովորությունը կարող է բացասաբար ազդել ատամնաբուժական իմպլանտների հաջողության ներդնելու վրա և մեծացնել բերանի խոռոչի քաղցկեղի առաջացման վտանգը։
Սիգարետ ծխողների մոտ երկու անգամ ավելի բարձր է լնդերի հիվանդության առաջացում քան չծխողների մոտ: Որքան շատ սիգարետ եք ծխում օրական և որքան երկար ժամանակ եք ծխում, այնքան բարձր է ռիսկը:
ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԱԶԴՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԸ
Այժմ ակտիվորեն զարգանում են նիկոտինի մատակարարման տարբեր էլեկտրոնային սարքերի տեսակները։ Դրանք դարձել են սիգարետի օգտագործման վերը նշված եղանակներից հիմնական վտանգի ժամանակակից արձագանքը, որտեղ առկա է այրման գործընթացը։ Բայց դուք պետք է իմանաք, որ ծխախոտը տաքացնող և էլեկտրոնային սարքերը նույնպես լիովին անվնաս չեն։ Մինչդեռ մի շարք անկախ ուսումնասիրություններ հաստատում են, որ դրանք 95%-ով ավելի քիչ քիմիական միացություններ են արտադրում սիգարետի համեմատ։ Նրանք չեն վառում և կարող են բարելավել երկարաժամկետ ծխողների ինքնազգացողությունը:
ՎՆԱՍԻ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԵՎ ՀԻԳԻԵՆԱ
Բերանի խոռոչի վերը թվարկված հիվանդությունների ռիսկերը վերացնելու միակ վստահ միջոցը ծխախոտի ցանկացած արտադրանքի օգտագործումը բացառելն է։
Եթե դուք դեռ պատրաստ չեք ամբողջությամբ թողնել ծխելը, ապա, վնասի նվազեցման հայեցակարգի համաձայն, խորհուրդ է տրվում անցնել նիկոտինի մատակարարման այլընտրանքային տեսակների: Դրանցում բացակայում է ծխախոտի այրման գործընթացն ու զգալիորեն կրճատվում է քաղցկեղածին բաղադրիչների քանակը։ Դրանք են՝
- նիկոտինի մատակարարման էլեկտրոնային համակարգեր,
- ծխախոտի տաքցվող համակարգեր
- էլեկտրոնային սիգարետներ,
Եվ մի մոռացեք բերանի խոռոչի սովորական հիգիենայի մասին.
- խոզանակով լվացեք ատամները օրը երկու անգամ (հատուկ մածուկներ են մշակվել ծխողների համար);
- օգտագործեք ատամի թել (այն օգնում է կանխել քարերի առաջացումը);
- 6 ամիսը մեկ այցելեք ատամնաբույժին
- Անհրաժեշտության դեպքում կատարեք ատամների պրոֆեսիոնալ մաքրում ատամնափառից և քարից: