Լոնդոնի Քինգս քոլեջի գիտնականները հերքել են այն միֆը, որ ուշ ընթրելն անառողջ է: Այս մասին հայտնում է DailyMail լրատվական պորտալը։
Ենթադրվում է, որ ուշ ուտելը բացասական հետևանքներ է ունենում, ինչպիսիք են քաշի ավելացումը, անքնությունը, արագացված ծերացումը և այլ բարդություններ: Սակայն, ինչպես պարզվում է, սա այնքան էլ ճիշտ չէ։
«Դուք կարող եք ընթրիքը ավարտել 21:30-ին: Կարևորն այն է, որ ուշ նախաճաշեք, իդեալականը 11:30-ին է: Սա անհրաժեշտ է 14-ժամյա ծոմապահությանը դիմակայելու համար, որը, ըստ բազմաթիվ հետազոտությունների, օգտակար է նյութափոխանակության համար»,- նշել են գիտնականները։
Աշխատանքի շրջանակներում մասնագետները վերլուծել են 80 հազար բրիտանացիների տվյալները։ Տվյալները պարունակում են տեղեկատվություն կամավորների ուտելու սովորությունների, ճաշի ժամերի և առողջության մասին:
Օրինակ՝ մասնակիցները նշել են, որ ավելի շատ էներգիա են ունեցել, երբ ուշ են ընթրել և հետևել են 14-ժամյա ծոմապահության կանոններին: Գիտնականները կապ չեն գտել նաև ուշ ուտելու և տարբեր հիվանդությունների միջև։
«Մեր աղիների մանրէները, ինչպես մենք, ունեն ցիրկադային ռիթմ և դրանք նույնպես ուտելուց ընդմիջման կարիք ունեն: Մարդիկ հաճախ ուշ են ուտում աշխատանքի և երեխաների պատճառով, և նրանք չպետք է իրենց մեղավոր զգան դրա համար: Կարևոր է գիշերը չսնվել, աշխատեք վաղ չնախաճաշել և ընթրիքից հետո երկու ժամ արթուն մնալ: Այդ դեպքում ամեն ինչ լավ կլինի ձեր առողջության հետ կապված»,- նշում են հետազոտողները։