Ինչով է վտանգավոր եղունգ կրծելը
Advertisement 1000 x 90

Ինչով է վտանգավոր եղունգ կրծելը

Եղունգները կրծելու սովորությունը այսօր տարածված է աշխարհի տարբեր երկրներում, չնայած այս սովորությունը ամենևին էլ անվնաս չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից: Ամերիկացի փորձագետները պատմել են այն մասին, թե ինչու է այս սովորությունը վտանգավոր ու ինչ խնդիրներ կարող է առաջացնել՝ եղունգների արտաքին տեսքից բացի:

Ստամոքսիխնդիրներ

Մեր եղունգների տակ օրվա ընթացքում հավաքվում են մեծ քանակության վնասակար միկրոօրգանիզմներ, որոնք երկար ժամանակ կարող են պահպանել իրեն կենսունակությունը: Այսպիսով եղունգը կրծող մարդը, ինքն էլ չնկատելով, մեծ քանակի վիրուսներ ու բակտերիաներ է կուլ տալիս, որոնք հայտնվելով ստամոքսում ու աղիներում, կարող են մի շարք ինֆեկցիոն հիվանդություններ ու առողջական այլ խնդիրներ առաջացնել

Եղունգներիինֆեկցիա

Եղունգներ կրծելը իդեալական մուտք է ապահովում ինֆեկցիաների համար: Ատամներով մարդն իրեն միկրովնասվածքներ է պատճառում, վնասելով եղունգների շուրջև մաշկը, որտեղից էլ հենց ներթափանցում են ինֆեկցիաները: Այդ ձևով վնասված եղունգները խոցելի են՝ օրինակ սնկային ինֆեկցիաների հանդեպ:

Եղունգիբնի ոչնչացում

Եղունգի բունը համարվում է ձեռքերի ու եղունգների արտաքին գրավչության ցուցանիշներից մեկը ու դա հատկապես արդարացի է կանանց վերաբերյալ: Կրծած եղունգները դժվար թե որևէ մեկին դուր գան:

Մասնագետները հիշեցնում են, որ եղունգ կրծելու սովորությունը շատ կայուն է ու դրանից բարդ է ազատվել, նույնիսկ մեծ ցանկության դեպքում: Ահա թե ինչու ոչ մի ամոթալի բան չկա հոգեբանին դիմելու ու այդ հարցում մասնագիտական օգնություն ստանալու հարցում: