Որպես կանոն` մարմնի վրա առաջացող կարմիր խալերը փոքր չափի են և առաջանում են իրանի, կրծքի և մեջքի հատվածում: Greatpicture.ru կայքը գրում է, որ սրանք վտանգավոր չեն առողջության համար` չնայած հարկավոր է վերահսկել մաշկի ցանկացած փոփոխություն: Որպես կանոն` սրանք առաջանում են բաց մաշկ ունեցող միջին տարիքի անձանց մոտ: Ինչպես արդեն նշվեց, սրանք վտանգավոր չեն առողջության համար, սակայն, եթե մեծ քանակով են առաջանում, ապա հարկավոր է բժշկի դիմել, քանի որ դա նշանակում է, որ օրգանիզմում փոփոխություններ են տեղի ունենում: Մասնագետները դա երբեմն կապում են լյարդի խնդիրների հետ:
- Կարմիր կետերը կարող են առաջանալ նաև սխալ սնվելու արդյունքում, երբ օրգանիզմում մեծ քանակով տոքսիններ են կուտակվում:
- Կարմիր կետերի չափը հիմնականում 1-4 մմ է:
- Կարմիր կետերը կարող են հայտնվել նաև արևի տակ երկար մնալու արդյունքում, այդ պատճառով հարկավոր է ուշադիր լինել:
- Հարկավոր է ուշադրություն դարձնել կետերի ձևին. եթե դրանց ծայրերը հավասար չեն, գերազանցում են 6 մմ-ն, հարկավոր է դիմել մաշկաբանի օգնությանը:
- Կարմիր խալերի առաջացումը կարող է նաև ժառանգական բնույթ ունենալ: Այն կարող է կապված լինել կնոջ օրգանիզմում հորմոնալ փոփոխությունների հետ:
- Հարկավոր է ուշադրություն դարձնել նաև խալերի գույնին և չափին: Եթե դրանք կարմիր գույնի են, հիմնականում անհագնսատնալու առիթ չկա, բայց եթե դրանք աստիճանաբար մգանում են, հարկավոր է այդ մասին տեղյակ պահել բժշկին:
Ինչպես կանխարգելել դրանց առաջացումը
- Մասնագետները նշում են, որ կարմիր խալերի առաջացումը կանխելու համար հարկավոր է պարբերաբար մաքրել աղիներն ու լյարդը:
- Աշխատեք օրվա ընթացքում նվազագույնը 2 լիտր ջուր խմել:
- Աշխատեք ավելի շատ թարմ բանջարեղեն ուտել, թարմ հյութեր խմել:
- Սննդակարգ ներառեք ձիթապտղի յուղ և ավոկադո:
- Առավոտը սկսեք կիտրոնի հյութով:
- Հարկավոր է մաշկը պաշտպանել արևի ճառագայթների բացասական ազդեցությունից:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը