Յուրաքանչյուր բժիշկ ունի իր սեփական տեսակետն առողջության և բժշկության մասին: Կարծիքների բազմազանությունը ծնում է նոր գաղափարներ:
Բժիշկ Վոնգը ճապոնացի մասնագետ է և առողջության պահպանման վերաբերյալ ունի յուրահատուկ տեսակետ: Նրա ելույթը բժիշկ դիետոլոգների համաշխարհային սիմպոզիումում սենսացիա է առաջացրել:
Բժիշկ Վոնգի խորհուրդները:
Բժշկի հարցազրույցից մի փոքր հատված:
– Բժիշկ, ես լսել եմ, որ սիրտ-անոթային համակարգի ամրացման համար վարժությունները երկարաձգում են կյանքը: Դա ճի՞շտ է:
– Ձեր սիրտը ստեղծված է նրա համար, որպեսզի զարկի: Ինչպես և յուրաքանչյուր օրգան, այն ժամանակի ընթացքում մաշվում է: Եթե դուք ստիպեք սրտին խփել ավելի արագ, դա չի նշանակում, որ այն ավելի երկար կծառայի: Ավտոմեքենայի արագությունը մեծացնելով՝ հիմարություն կլինի հույս ունենալ, որ նրա շահագործման ժամկետը կավելանա: Ուզո՞ւմ ես երկար ապրել, ննջիր:
– Արդյո՞ք ես պետք է քչացնեմ ալկոհոլի օգտագործումը, եթե ցանկանում եմ ամրացնել առողջությունս և ապահովագրել ինձ հիվանդություններից:
– Գինին պատրաստում են մրգերից, գարեջուրը՝ ածիկից՝ խմորիչից: Նույնիսկ բրենդին պատրաստում են խաղողի գինուց: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչքան օգտակար նյութեր են ձեր կողքով անցնում, եթե դուք հրաժարվում եք ավել մեկ բաժակից:
-Նշեք, խնդրում եմ, ֆիզիկական վարժությունների առավելությունը: Չէ՞ որ դրանք շատ օգտակար են:
– Իմ փիլիսոփայությունը շատ պարզ է: Եթե նախավարժանքից հետո Ձեր ոչ մի տեղը չի ցավում, դա արդեն լավ է:
– Արդյո՞ք տապակած կերակուրն այդքան վնաս է: Վախենում եմ նույնիսկ պատկերացնել նախաճաշն առանց ձվածեղի:
– Դուք ինձ ընդհանրապես չեք լսում: Ինչի՞ց են պատրաստում բուսայուղը: Չեմ հասկանում՝ ինչպե՞ս կարող է բնական մթերքը վնասակար լինել:
– Վերջում թանկ խորհուրդ տվեք բոլորին, ովքեր փորձում են առողջ ապրելակերպ վարել:
– Կյանքը չպետք է տխուր ճանապարհորդություն լինի՝ դեպի գերեզման՝ մարմինը և առողջությունը մինչև վերջին օրերը լավ վիճակում պահելու մտադրությամբ: Ես դա տեսնում եմ այսպես. մի ձեռքում՝ «Շարդոնե», իսկ մյուսում՝ շոկոլադ, մարմինը ծերացել է, բայց ես սլանում եմ և գոռում. «Ա՛յ սա արկած էր»:
Հետաքրքիր փաստեր.
Ճապոնացիները ճարպ շատ քիչ են օգտագործում և ավելի քիչ են տառապում սրտային նոպայից, քան բրիտանացիները:
Մեքսիկացիները ճարպ շատ են ուտում և ավելի քիչ են տառապում սրտային նոպաներից, քան բրիտանացիները:
Չինացիները կարմիր գինի շատ քիչ են խմում և ավելի քիչ են տառապում սրտի նոպաներից, քան բրիտանացիները:
Իտալացիները կարմիր գինի շատ են խմում և ավելի քիչ են տառապում սրտի նոպաներից, քան բրիտանացիները:
Գերմանացիները գարեջուր շատ են խմում, նրբերշիկ և ճարպոտ սնունդ շատ են ուտում, բայց ավելի քիչ են տառապում սրտի նոպաներից, քան բրիտանացիները:
Որոշ մարդիկ այնքան են տարվում առողջությամբ, որ մոռանում են ապրել: Իսկ կյանքն անցնում է: Ահա թե ինչ է փորձում ասել բժիշկ Վոնգն իր այս հարցազրույցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը