Ինչպես ճիշտ ընտրել սուրճը. 5 գաղտնիք (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ինչպես ճիշտ ընտրել սուրճը. 5 գաղտնիք

Տնային պայմաններում կարելի է հեշտությամբ համեղ սուրճ պատրաստել, կարևորը ճիշտ սուրճ ընտրելն է: Ինչպե՞ս դա անել.

1. Սուրճը պարտադիր պետք է հատիկներով լինի: Եթե այն նախորոք աղացվել է և փաթեթավորվել, արդեն լավ որակի չի լինի:

2. Անհնար է այնպիսի պայմաններ ապահովել, որպեսզի սուրճը խուսափի թթվածնի հետ շփումից և, հետևաբար, անհնար է խուսափել թթվելու պրոցեսից: Ավելի լավ է գնել թարմ բոված սուրճ և աղալ քիչ-քիչ՝ ամեն բաժակի համար:

3. Եթե դուք տեսնում եք շատ գեղեցիկ սուրճի հատիկներ, որոնք փայլում են, ապա պետք է ուղղակի դրանց կողքով անցնել: Յուղային հատիկները շատ բովելու արդյունք է, երբ բոլոր եթերային յուղերը դուրս են եկել: Այսպիսի սուրճի համը դառնություն կունենա: Սուրճի հատիկները պետք է անփայլ լինեն:

4. Փաթեթավորման վրա պետք է պարտադիր տեղեկատվություն լինի՝ որտեղից է բերված, մշակման տարբերակը, բովման ժամկետը և աստիճանը: Սուրճը նույնպես ունի վաղեմության ժամկետ և այն այնքան էլ երկար չէ: Խանութներում կարելի է հանդիպել մեկից մինչև երեք տարի ժամկետ ունեցող սուրճ: Սակայն սուրճը «կենդանի» մթերք է, որը պետք է օգտագործել բովելուց հետո մեկ-երկու ամսվա ընթացքում: Ավելի վառ համը լինում է բովելուց հետո 10-րդ օրը: Այնուհետև սկսում է օքսիդացման գործընթացը: Նույնիսկ, եթե սուրճը հերմետիկորեն փակ է, այն միևնույն է կորցնում է իր համային հատկությունները:

5. Հաճախ խանութներում վաճառվում է գերբոված հատիկներ՝ դառը համով: Այդ պատճառով պետք է գնել արդեն իմացած վայրերում կամ մասնագիտացված խանութներում: Քիչ բոված սուրճը կբացի համը, մուգը փչացնում է այն: Սակայն սուրճի համը միայն բովելու հետ չի կապված: Գոյություն ունի այսպիսի հասկացություն՝ տերուար՝ տեղային կլիմայական պայմանների, ռելյեֆային առանձնահատկությունների ամբողջություն, որն անմիջական ազդեցություն է ունենում համի վրա:

Յուրաքանչյուր երկիր ունի իր համային հատկությունները: Օրինակ Քենիայի սուրճն ամենաթթվաշ համն ունի՝ արտահայտված կարմիր հատապտուղների, մասրենու համով, Եթոֆպիայի սուրճը ունի կիտրոնա-թեյա-բերգամոտային համ, իսկ Սալվադորինը՝ շոկոլադե-մրգային:

ladynews.am