Հայտնաբերվել է հարբեցողությունից ազատվելու արդյունավետ միջոց
Advertisement 1000 x 90

Հայտնաբերվել է հարբեցողությունից ազատվելու արդյունավետ միջոց

Ալկոհոլային կախվածությունը պայմանավորված է  գլխուղեղում ձևավորված նեյրոնների խմբի վրա կետային ազդեցությամբ: Նման եզրակացության են եկել Կալիֆորնիայում Սկրիպպսի ինստիտուտի աշխատակիցները:

Արդեն վաղուց հայտնի է, որ ալկոհոլի հաճախակի օգտագործումը կարող է ակտիվացնել նեյրոնների մի որոշակի խումբ և որքան ավելի շատ է խմում մարդը, այնքան ավելի ակտիվ են այդ շղթայի բջիջները:

Նոր հետազոտության ընթացքում գիտնականները փորձել են հասկանալ, թե արդյոք միջոց գոյություն ունի` ազդելու կոնկրետ այն նյարդերի վրա, որոնք գործարկվում են այդ կախման ձևավորման ընթացքում:  Եվ մարդկանց, և առնետների մոտ դրանք ուղեղի նշաձև մարմնի նյարդային բջիջների ընդհանուր թվի մոտ հինգ տոկոսն են կազմում:

Սպիտակուցների որոշակի տեսակի արտահայտման օգնությամբ գիտնականներին հաջողվել է ի հայտ բերել հարբեցողության ակտիվացրած նեյրոնները: Փորձարարական առնետներին միացություն են ներարկել, որը կարող է ապաակտիվացնել այդ նեյրոնները: Արդյունքում կենդանիների մոտ ամբողջությամբ կորել է ալկոհոլի հակումը: Հետազոտության մեջ հաջորդ քայլը մարդկանց վրա համապատասխան փորձարկումների անցկացումն է: