Երեխաների համար պասիվ ծխելն անհամեմատ ավելի վտանգավոր է
Advertisement 1000 x 90

Երեխաների համար պասիվ ծխելն անհամեմատ ավելի վտանգավոր է

Երեխաների առողջության համար պասիվ ծխելն անհամեմատ ավելի վտանգավոր է, քան մեծահասակների համար, այն մեծացնում է խրոնիկական սրտանոթային և շնչառական հիվանդությունների զարգացման ռիսկը, որով երեխան ստիպված կլինի ապրել ամբողջ կյանքում: Այդ մասին զգուշացնում են Children’s Mercy Hospital-ի գիտնականները (ԱՄՆ):

Ծխախոտի ծխի թունավոր բաղադրիչները վնասում են երեխայի արյունատար անոթները, որը ստիպված է ներշնչել այդ ծուխը:  Արդյունքում մարդիկ, որոնք մանուկ հասակում պասիվ ծխող են դարձել, ավելի հաճախ են բախվում սրտանոթային հիվանդությունների: Circulation  ամսագրում իրենց հետազոտությունը հրապարակած գիտնականների խոսքով, ծխախոտի ծխում մեծ քանակությամբ քիմիական նյութեր են պարունակվում, որոնք ուղղակիորեն ազդում են առողջության վրա արյան շրջանառության, արյունատար անոթների, զարկերակային ճնշման և սրտի ռիթմի  փոփոխությունների հաշվին: Սրտին և զարկերակներին հասցվող վնասից բացի, երեխաների մոտ պասիվ ծխելը կարող է կապված լինել   սրտանոթային ռիսկի այլ գործոնների հետ, ինչպիսին է ճարպակալումը, խոլեստերինի բարձր մակարդակը և ինսուլինին դիմադրողականությունը, որը կարող է դիաբետի հանգեցնել:

Ավելին, եթե երեխաները մեծանում են ծխողների ընտանիքում, էականորեն աճում է այն բանի հավանականությունը, որ իրենք էլ կծխեն, երբ մեծանան: