
Այդ երկրները Շոտլանդիան և Ճապոնիան են:
Ճապոնական Սանտորի ընկերությունը զբաղված է շոտլանդական վիսկիների համատեղ արտադրությամբ և սպառմամբ: Արդյունքում՝ Adelphi Distillery ընկերության ղեկավարությունը որոշեց միավորվել ճապոնական Hanyu Distillery ընկերության հետ: Այժմ վիսկին կոչվում է The Glover, ի պատիվ շոտլանդացի Թոմաս Բլեյք Գլովերի:
Նա եղել է ճանապարհորդ և ձեռնարկատեր, մեծ ազդեցություն է ունեցել ճապոնական առևտրի զարգացման գործում: Գլովերն իր ապրած 73 տարիներից 52-ն ապրել է Ճապոնիայում: Մեծ գնահատելով նրա աշխատանքը, ճապոնացիները նրան կոչել են շոտլանդացի սամուրայ:
2015-ից վաճառքի են հանվել 14, 18 և 22 տարեկան հնեցված վիսկիները:
Շոտլանդիայում այս վիսկիները սկսել են արտադրվել 1826 թվից: 1907 թվին այն փակվել է, վերաբացվելով 1993-ին:
Hanyu Distillery-ի ճակատագիրն ավելի տխուր է եղել: 2004-ին այն լրիվ փակվել է: Ժառանգները հիմա վաճառում են պահուստները. մեկ շշի արժեքը սկսում է 100 դոլարից:
alkogol.com
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը