Մեծ Բրիտանիայի իշխանությունները հարյուր հազարավոր դոլարներ են ծախսել շտապօգնության մեքենաների վերասարքավորման և կատարելագործման համար, որոնք թույլ են տալիս ավելի լավ օգնել ճարպակալումից տառապող մարդկանց, տեղեկացնում է BBC-ին:
Վերջին տասը տարում ճարպակալմամբ հիվանդների թիվը տասնապատիկ աճել է՝ 2006 թվականի 52 հազարից 2016 թվականին հասնելով 520 հազարի: Շտապ օգնության նախկին աշխատող Ռոբ Շոուն պատմել է, որ իրեն վիճակված է եղել գործ ունենալ ավելի քան 190 կիլոգրամ քաշով հիվանդների հետ: Ավելորդ քաշով մարդիկ ամենից շատն են երկրի հյուսիս արևմուտքում:
Շտապօգնության տեղական ծառայության տնօրինության տակ կան ութ հատուկ ավտոմոբիլներ, որոնք չորս տարում կատարել են 40 հազար այցելքեր: «Շտապ օգնության բուժակներն ու բժիշկները թոշակի են գնում 67 տարեկանում: Տարիքի հետ շատ ծանր է տեղափոխել հիվանդներին, մինչդեռ հիվանդների քաշն ավելի ու ավելի է մեծանում»-, պատմել է բժիշկը:
Բրիտանիայի Առողջապահության ազգային համակարգի տվյալներով՝ երկրում կանանց ավելի քան 60 տոկոսը և տղամարկանց 70 տոկոսը տառապում են ավելորդ քաշի հետ կապված այս կամ այն խնդիրներով: Երեքից մինչև 15 տարեկան երեխաների մեկ երրորդը նույնպես ունի այդ խնդիրները: