Ինչո՞ւ ենք մենք հիվանդանում
Advertisement 1000 x 90

Ինչո՞ւ ենք մենք հիվանդանում

Մարդու կյանքի տևողության զգալի կրճատումը մտածելու տեղիք է տալիս ինքնագոյատևման մասին: Բնական առողջացման համակարգը ոչ միայն լավագույն պրոֆիլակտիկ միջոցն է՝ տարբեր հիվանդությունների դեմ պայքարելու համար, այլ այն կարող է բուժել ավելի լավ, քան ժամանակակից կլինիկաներն՝ իրենց ժամանակակից սարքավորումներով: Ինքնաբուժումը գործնականում ցույց է տվել, որ օրգանիզմը մաքրող ու բուժող միջոցների (սովորական հոգնաներ և այլն) գործածման ժամանակ շատ պարազիտներ են դուրս գալիս, որոնք էլ հանդիսանում են առողջության առաջին թշնամին: Վիճակագրական տվյալներն ու գիտական հետազոտություններն աշխարհում հաստատում են մի բան՝ ժամանակակից մարդու կտրուկ թուլացած իմունիտետը նրա օրգանիզմն ընկալունակ է դարձնում ամենատարբեր պարազիտների հանդեպ:

Իսկ ինչո՞ւ է այս սերնդի մարդկանց իմունիտետն այսքան թուլացած: Պատասխանն ավելի քան պարզ է: Բնապահպանության վատթար վիճակը, ուժեղ սոցիալական լարվածությունը և հակաբիոտիկների ու տարբեր հորմոնների համատարած գործածումը քայքայում են մարդու առողջությունը:

 

Էկոլոգիական վիճակի վատացում

Մարդու գործունեությունն այնքան հեռու է բանականությունից, որ նա քանդում, փչացնում ու թունավորում է այն միջավայրը, որտեղ ինքն ապրում է: Սկսենք նրանից, որ փչանում է մարդու բնակության համար նորմալ միջավայրի ամենակարևոր մասը՝ էներգետիկ ֆոնը: Հեռուստա- և ռադիոկայանները, հեռախոսները, էլեկտրակենցաղային սարքավորումներն ու էլեկտրամագնիսական ալիքներ արձակող այլ սարքերն այնքան են խաթարել նորմալ կյանքի գոյությունը Երկրի վրա, որ այն դադարել է նորմալ զարգանալ: Երկիր մոլորակը սկսում է օտար համարվել Տիեզերքին: Դրա համար էլ զարմանալի չէ, որ Երկրի վրա շատ կատակլիզմներ են լինում, նույնիսկ՝ ամենազարգացած պետություններում:

Արդյունաբերության և գյուղատնտեսության ոչ ճիշտ տնտեսվարման պատճառով թունավորվում է օդը, հողն ու ջուրը: Օրինակ, քլորը ջրի մեջ կարծես օգտակար է, բայց այդ ջրի երկար օգտագործումը մի քանի սերնդից հետո բերում է իմունիտետի թուլացման:

Օդը, որը մենք շնչում ենք, մանավանդ՝ քաղաքում, լի է բազմատեսակ կոնցերոգեններով: Ավտոմեքենաների արձակած թունավոր գազը, սիգարետի ծուխը, կաթսայատներից ու խոհանոցներից արտազատված օդը, սառնարանների ու օդափոխիչների ֆրեոնը, տարբեր տեսակի սինթետիկ մակերեսներից գոլորշիացած օդը և, վերջապես, պարզապես փոշին «նեղում» են իմունիտետին:

Այսօր սնունդն ու խմիչքն իրենց մեջ պարունակում են այնպիսի անհասկանալի տարրեր, որոնց օգտագործումը բերում է տարօրինակ հագեցածություն: Արտազատման օրգաններն ի վիճակի չեն այսպիսի ծանրաբեռնվածությամբ աշխատել, ուստի օրգանիզմում տեղի է ունենում խափանում: Լվացքի փոշիների, տարբեր մաքրող միջոցների ու տարբեր օծանելիքների հետ անմիջական շփումից առաջանում են «անհասկանալի» ալերգիաներ ու անբուժելի հիվանդություններ:

 

Սոցիալական լարվածություն

Մարդկությունը երրորդ հազարամյակում, թվում էր, ավելի խելամիտ կգտնվի, բայց, ինչպես և առաջ, այն հեռու է կատարելությունից: Քանի դեռ աշխարհում գոյություն ունեն նյութական արժեքներ ու փող, մարդն ապրելու է դժգոհության ու լարվածության մեջ:

Սուսաննա Ազատյան

«3 Միլիոն»