Ինչպես պայքարել պսորիազի դեմ բնական միջոցներով. 7 խորհուրդ
Advertisement 1000 x 90

Ինչպես պայքարել պսորիազի դեմ բնական միջոցներով. 7 խորհուրդ

Պսորիազը մաշկի պաթոլոգիա է, որն առաջացնում է կարմրություն, թեփոտություն, բորբոքում, ցավ։ Steptohealth.ru կայքը գրում է, որ այս հիվանդության դեմ կարելի է պայքարել նաև բնական միջոցներով։

Մաքրեք օրգանիզմը։ Պսորիազով տառապող անձանց մաշկը ծանրաբեռնված է տոքսիններով։ Այդ պատճառով էլ նրանց համար չափազանց կարևոր է տարվա ընթացքում գոնե մեկ անգամ մաքրել օրգանիզմը, ինչը կհեշտացնի լյարդի, երիկամների և աղիների աշխատանքը. սրանք այն օրգաններն են, որոնք տեքսինները հեռացնում են մարմնից։ Բնական մթերքների խանութներում կարելի է գտնել տարբեր հավելումներ, որոնք նախատեսված են օրգանիզմը մաքրելու համար։ Կարող եք ընտրել այն միջոցը, որն առավել հարմար է ձեր կենսակերպին։ Այս ընթացքում շատ կարևոր է անհրաժեշտ քանակի ջուր խմել։ Պրոցեսը կարող է տևել 15 օր կամ մեկ ամիս։ Իդեալական տարբերակ է համարվում՝ մաքրման մի կուրսն անցկացնել գարնանը, մյուսը՝ աշնանը։

Հետևեք աղիների աշխատանքին։ Այս օրգանը խիստ կապված է մաշկի և իմունային համակարգի հետ։ Պետք է թույլ չտալ, որպեսզի աղիները խանգարվեն։

Փորկապություն։ Կտավատի և չիայի թրջած սերմերը, սև սալորը, կիվին, խնձորը կարող են օգնել խնդրից ազատվելու գործում։

Դիարեա։ Կարող են օգնել կանաչ թեյը, սպիտակ կավը

Խուսափեք գլյուտենի և կաթնամթերքի օգտագործումից։ Պսորիազով տառապող անձինք կարող են խնդիրներ ունենալ այս մթերքներն օգտագործելուց հետո։ Կարող եք մեկ ամսով հրաժարվել դրանցից՝ հասկանալու համար՝ արդյո՞ք իրավիճակը կլավանա, թե՞ ոչ։

Վերահսկեք կալորիաների քանակը։ Շատերը նշում են, որ պսորիազի դրսևորումները մեղմանում են, երբ հետևում են սննդակարգին և ավելորդ չեն ուտում։

Օգտագործեք ծովի ջուրը։ Ծովի ջուրն օգտակար է ինչպես՝ ներքին, այնպես էլ՝ արտաքին օգտագործման համար։ Մարդիկ, ովքեր պարբերաբար լողում են ծովի ջրում, նշում են, որ մաշկի և մազերի որակը լավանում է։ Եթե հնարավոր չէ լողալ ծովում, ապա կարող եք ծովի աղ գնել և օգտագործել ախտահարված մասերում։

Մատուտակով լոգանք։ Պսորիազի դրսևորումների սրացման դեպքում կարող եք մատուտակով լոգանք ընդունել։ Այն հակաբորբոքային ազդեցություն է ունենում։ Ջուրը պետք է շատ տաք չլինի։ Լոգանքը պետք է տևի նվազագույնը 30 րոպե։

Պսորիազի դեպքում օգտակար են նաև կտավատի ձեթը և եղինջը։