Advertisement 1000 x 90

Փոքրիկ դետալ, որը հարյուրավոր երեխաների կյանք է փրկում

Այս գնդիկավոր գրիչները բոլորին են հայտնի: Սակայն քչերի մտքով է անցել, թե կափարիչն ինչ դեր է կատարում:

1991 թ. BIC ընկերությունը աշխարհին ներկայացրել է Cristal Pen գրիչը, որի կափարիչը ծայրին ունի փոքրիկ անցք: Դրա շնորհիվ հաջողվել է հարյուրավոր երեխաների կյանքը փրկել:

Բանն այն է, որ եթե երեխան անզգուշորեն կուլ է տվել կափարիչը, ապա անցքի շնորհիվ չի խեղդվի, օդի շրջանառությունը չի արգելափակվի, գոնե այնքան ժամանակ, մինչև շտապօգնությունը տեղ կհասնի:

Այդ լուծումն կիրառել են գրեթե բոլոր գրիչ արտադրող ընկերությունները: Ինչպես ասում են՝ լավ դիզայնը ակներև է, իսկ կատարյալ դիզայնը՝ ոչ:

fit4brain.com

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը