Հիվանդության հարուցիչը Bartonella henselae միկրոօրգանիզմն է, որը կատուների և որոշ այլ կաթնասունների մարմնի մակաբույծներից է: Վարակը զարգանում է, երբ հարուցիչն ընկնում է կծոցից կամ ճանկռոցից առաջացած վերքի մեջ, ինչպես նաև այն դեպքում, եթե կատուները լիզում են մարդու վնասված մաշկը: Հիվանդությունն հանգեցնում է օրգանիզմի ընդհանուր թունավորման, գլխացավերի, բարձր ջերմության և ավշային հանգույցների վնասման: Բացի այդ, կատվի ճանկռոցից առաջացած տենդը կարող է ուղեղի և սրտի վնասվածքների պատճառ դառնալ:
Ֆելինոզը հատկապես վտանգավոր է թույլ իմունիտետով մարդկանց համար. նրանց մոտ կարող են ուղեղի ծանր վնասվածքներ առաջանալ` էնցեֆալոպաթիա և նեյրոռետինգիտ: Վարակի բուժման համար հիվանդներին հակաբիոտիկների կուրս են նշանակում և թերապիան ժամանակին սկսելու դեպքում, որպես կանոն, բարդություններ չեն առաջանում:
Ֆելինոզով վարակվելու ռիսկի նվազեցմանը կօգնի պարզ կանոններին հետևելը. մասնավորապես, կատուների հետ խաղալուց հետո խորհուրդ է տրվում ձեռքերը լվանալ, իսկ ընտանի կենդանիներին մշակել տզերի դեմ, որոնք բարտոնելլայի տարածողներ են: