Հետազոտությունները ցույց են տալիս, որ այսօր աշխարհը խոսում է 6000-ից ավելի լեզուներով, որոնց արմատները երևակայությունից անդին են: Իսկ որո՞նք են այդ լեզուներից հնագույնները: vmrworld կայքը կազմել է ամենահին լեզուների տասնյակը:
10. Լատիներեն
Լատիներենը հնդեվրոպական լեզուների իտալական ճյուղին պատկանող դասական լեզու է: Լատինական այբուբենը ծագում է Էթրուսկյան և Հունական այբուբեններից: Լատիներեն են խոսել Լացիոյում: Լատիներենն էր նաև Իտալական թերակղզում մղված մարտերի ու պատերազմների լեզուն: Դրա նշանակությունը մեծացավ, երբ այն դարձավ Հռոմեական կայսրության պաշտոնական լեզուն: Ռոմանական բոլոր լեզուները ծագել են լատիներենից, այդ պատճառով լատիներեն շատ բառեր կան ժամանակակից լեզուներում, օրինակ՝ անգլերենում: Այսօր այն դասավանդվում է բարձրագույն կրթության հաստատություններում և շարունակում է գոյատևել:
9. Հայերեն
Կայքը գրում է, որ հայերենը հնդեվրոպական լեզու է, որով խոսում են հայերը: Այն Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական լեզուն է: Այն շատ հին գրական պատմություն ունի. Աստվածաշնչի 5-րդ դարի թարգմանությունը հայերեն ամենահին պահպանված տեքստն է, իսկ հայտնաբերված վերջին տեքսը վկայում է, որ հայերենը սկիզբ է առել ք.ա 450-ականներին: Հայերենը ավելի քան 5 միլիոն մարդու մայրենի լեզուն է:
8. Կորեերեն
Կորեերենը (한국어) Կորեայի Հանրապետության և Կորեայի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության պաշտոնական լեզուն է, որով խոսում է մոտ 75 միլիոն մարդ: Կորեերենի ծագումը թվագրվում է մ.թ.ա 600-ական թթ:
7. Եբրայերեն
Եբրայերենը Իսրայելի մայրենի լեզուն է, որով խոսում է ամբողջ աշխարհում մոտ 9 միլիոն մարդ, որոնցից 5 միլիոնը՝ Իսրայելում: Այն ավելի քան 3000 տարվա պատմություն ունի, թվագրվում է ք.ա 1000-ականներին: Այն հնագույն սեմական լեզու է և Իսրայել պետության պաշտոնական լեզուն: Երկար տարիներ եբրայերենը հիմնականում սուրբ տեքստերի գրավոր լեզուն էր, որի պատճառով ստացել էր «սուրբ լեզու» անունը: Այսօր այն հրեական համայնքին կապող խոսակցական և գրավոր լեզու է:
6. Արամեական գիր
Արամերենը (Arāmāyā, Syriac: ܐܪܡܝܐ) Աֆրոասիական լեզվաընտանիքի սեմական լեզվախմբին պատկանող լեզվաընտանիք է: Ավելի կոնկրետ՝ այն հյուսիսարևմտյան խմբին է պատկանում, որը ներառում է նաև եբրայերենն ու փյունիկերենը: Հետազոտությունները ցույց են տվել, որ եբրայերենի և արաբերենի շատ հատվածներ վերցված են արամերենից: Ժամանակակից արամերենն իր տարբեր բարբառներով խոսվում է Իրաքում, Սիրիայում, Իսրայելում, Լիբանանում և մի շարք արևմտյան երկրներում, ուր տեղափոխվել են լեզուն կրողները, այդ թվում Ռուսաստանում, Եվրոպայում, Ավստրալիայում և ԱՄՆ-ում։
5. Չինարեն
Չինարենը (汉语/漢語; Hànyǔկամ 中文; Zhōngwén) սինո-տիբեթական ընտանիքի ճյուղերից մեկն է: Դրանով են խոսում Հաների մեծամասնությունն ու Չինաստանի այլ էնթնիկ խմբեր՝ մոտ 1.2 միլիարդ մարդ (աշխարհի բնակչության մոտ 16 տոկոսը): Չինարենի առաջին գրավոր տեքստերը 3000 տարվա հնություն ունեն և թվագրվում են ք.ա. 1200թ․ին։ Ժամանակի ընթացքում չինարենը զարգացել է, և մոտ 1.2 միլիարդ մարդ այսօր չինարենը կամ դրա այս կամ այն տարբերակն օգտագործում է որպես մայրենի լեզու։ Չինարենն աշխարհում ամենից շատ օգտագործվող լեզուն է։
4. Հունարեն
Հունարենը հնդեվրոպական լեզվախմբի ինքնուրույն ճյուղ է, որով խոսում են Հունաստանում, արևմտյան և հյուսիսարևելյան Փոքր Ասիայում, Ալբանիայում ու Կիպրոսում: Այն վավերագրված ամենաերկար պատմությունն ունեցող կենդանի լեզուն է: Հունարեն այբուբենը ծագել է փյունիկյան գրերից և իր հերթին ընկած է լատիներեն, կիրիլիցա, հայերեն, ղպտիերեն, գոթերեն և այլ գրավոր համակարգերի հիմքում:
3.Եգիպտերեն
Լեզուն, որով խոսում էին Հին Եգիպտոսում, Աֆրո-ասիական լեզվաընտանիքի ճյուղ էր: Եգիպտերեն ամենահին գրավոր նախադասությունը թվագրվում է մ.թ.ա. 2690 թ.-ին: Ժամանակակից Եգիպտոսի ազգային լեզուն եգիպտական արաբերենն է, որը արաբական նվաճումներից հետո աստիճանաբար փոխարինեց Կոպտականին: Եգիպտոսում այսօր եգիպտերենով զգալի և բազմազան գրականություն կա: Այն պահպանվում է որպես Կոպտական ուղղափառ եկեղեցու ծեսերի իրականացման լեզու։
2. Սանսկրիտ
Սանսկրիտը Հինդուիզմի և Մահայանա բուդդիզմի սուրբ լեզուն է: Հետազոտողները հավատացած են, որ Սանսկրիտը, որն այդքան շատ է ենթարկվել եվրոպական լեզուների ազդեցությանը, սերել է թամիլերենից։ Սանսկրիտը Հնդկաստանի տարածքում օգտագործվող դասական լեզուն է, որը թվագրվում է ք.ա. 3000թ․ին։ Սանսկրիտը Հնդկաստանում տարածված 22 լեզուներից է, Ուտտարախանդ նահանգի պաշտոնական լեզուն, բայց չնայած դրան, Հնդկաստանում դրա օգտագործումը որպես մայրենի լեզու, սահմանափակ է։
1.Թամիլերեն
Թամիլերենը դրավիդյան լեզու է, որով խոսում են Հնդկաստանի հարավում և Շրի Լանկայի հյուսիսում: Թամիլերենը Սինգապուրի և Շրի Լանկայի պաշտոնական լեզուն է: Այն նաև Հնդկաստանում ընդունված 22 լեզուներից է: Թամիլերենը ավելի քան 5000 տարվա պատմություն ունի, գրականությունը ընդարձակ է և բազմազան: Թամիլերենը աշխարհի ամենաերկարակյաց դասական լեզուներից է: Ընդամենը 14 տարի առաջ հարցման արդյունքում պարզ դարձավ, որ ավելի քան 1863 թերթեր են հրապարակվել թամիլերենով ապացուցելով, որ լեզուն դեռևս օգտագործվում է ժամանակակից աշխարհում։