Ինչպես արագ չորացնել թրջված կոշիկները (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ինչպես արագ չորացնել թրջված կոշիկները

Econet.ru կայքը գրում է, որ չի կարելի թրջված կոշիկները չորացնել ջեռուցման համակարգի մոտ, քանի որ այդ դեպքում կարող է տուժել կոշիկների արտաքին տեսքը։ Սա հատկապես վերաբերում է կաշվե կոշիկներին։

Եթե որոշել եք վարսահարդարիչ օգտագործել, հարկավոր է ճիշտ ջերմաստիճան ընտրել։ Պետք է միայն սառը ռեժիմն օգտագործել։

Կեդերը, սպորտային կոշիկները խորհուրդ է տրվում չորացնել բնական ճանապարհով, զամշե կոշիկները՝ միայն սենյակային ջերմաստիճանի պայմաններում։

Մինչև չորացնելը հարկավոր է անձեռոցիկով մաքրել կոշիկները թե՛ ներսից, թե՛ դրսից։ Զամշե կոշիկների դեպքում դա հարկավոր է անել չորացնելուց հետո։

Հին թերթեր

Թրջված կոշիկների մեջ հին խոնավ թերթեր դրեք։ Կոշիկը փաթաթեք թղթով, իսկ խոնավ թերթերը հարկավոր է հաճախակի փոխել։ Եթե կոշիկը բաց գույնի է, զուգարանի թուղթ օգտագործեք։

Աղ

Կոշիկներն արագ չորացնելու գործում օգնության կհասնի աղը։ Տաքացրեք այն մաքուր թավայի մեջ։ Լցրեք զուգագուլպայի մեջ, տեղավորեք կոշիկի մեջ։ Եթե աղն արդեն չորացել է, բայց խոնավությունը դեռ առկա է, կրկնեք պրոցեդուրան։

Փոշեծծիչ

Փոշեծծիչը կօգնի ազատվել խոնավությունից և արագ չորացնել կոշիկը ներսից։ Կոշիկներից յուրաքանչյուրին հարկավոր է 15 րոպե հատկացնել։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am