Մարդիկ իրենք են ծրագրավորում իրենց աղքատությունը
Advertisement 1000 x 90

Մարդիկ իրենք են ծրագրավորում իրենց աղքատությունը

Որտե՞ղ են գտնվում թշվառության ակունքները: Ի՞նչ հավանականություն կա, որ մենք դա մեզ հետ ենք աշխարհ բերել: Բիզնես-մարզիչ և հանրաճանաչ դասախոս Նատալյա Գրեյսը իր գրքերից մեկում պատասխանել է այս հարցերին: Նա համոզված է, որ Գենետիկական չքավորության օրենքն է պատճառը, որ մարդիկ իրենց չքավորության են ծրագրավորում: Պարզվում է, որ այդ օրենքի վրա ազդում են 4 գործոն: Հեղինակը նաև նկատում է, որ այս ամենի ստվերը կարելի է համարել նաև հետխորհրդային մարդուն:

Եվ այսպես՝

1. Մենթալիտետը: Երեխա ժամանակ դասարանցուս տան բազմոցին հաճախ էինք թռվռում: Այնքան, քանի դեռ մեծերը չէին տեսել: 20 տարի անց, երբ այցելեցի ընկերուհուս նույն բազմոցը տեսա, նույն կահավորանքը… Կահավորանքի թշվառությունը ճնշող էր, և մտովի անընդհատ հաշվում էի, թե ինչ կարժենար փոփոխությունը: Ուղեղս ինձ հարցրեց, քո կարծիքով, ինչու՞ է թշվառության կողքին միշտ փոշի ու կեղտ լինում: Նույն հարցը ձեզ եմ ուղղում: Փոշին ու կեղտը փողի պակասությունից չեն առաջանում, այլ՝ մենթալիտետից: Եվ եթե թշվառությունը հարևանն է փոշու և կեղտի, ուրեմն՝ մենթալիտետ է: Եվ հետևաբար, թշվառությունը գտնվում է «անլվա» գլուխներում:

2. Քաղքենիությունը: Դպրոցում հրաշալի գրականության ուսուցչուհի ունեի՝ Թամարա Գրիգորևնան: Ճկուն մտքի տեր կին էր: Մի օր բերնից բաց թողեց, թե մի անգամ հարցին, թե ի՞նչ է քաղքենիությունը, ասել է՝ դա ժանգոտ բաժակից խմելն է, այն ժամանակ, երբ պահարանում նոր բաժակ է դրված: Ռուսական շատ ընտանիքներում այդպես է ընդունված. Սև օրվա համար փող կա պահած, պահարանում, նոր բաժակ… Բայց սպիտակ օր գրեթե չի լինում, իսկ սև օրերը դառնում են անպակաս… Ով սպասում է, այդպես էլ չի տեսնում: Այդ ժամանակ ես հասկացա, որ ամոթ է լինել թշվառ, ամոթ է լինել կեղտոտ: Ամոթ է գլուխը անպիտան կարծրատիպերով փոշոտել. Այդ ամենն իր հետքն է թողնում կենցաղում, ամենուր:

3. Մոխրոտի բարդույթը: Մի կնոջ եմ ճանաչում, որը 20 տարի փող է կուտակել, որ ամառանոց գնի: Մեն-մենակ 2 դուստր է դաստիարակել: Երեխաները կիսասոված են մեծացել: Ավագ աղջիկն ինձ պատմեց, որ ամաչում էր մաշված, հին տաբատով բակ իջներ: Աղջիկը մեծանում էր, բայց ինչ որ հրաշքով նրա հետ տաբատն էլ էր մեծանում: հագուստի մաշվածությունը չէր լինում թաքցնել: Պետք չէ խոսել այն մասին, որ երկրի համակարգը թույլ չի տալիս բավարար աշխատել: Ես համակարգը չեմ մեղադրում, այլ մարդկանց ուղեղի բորբոսը: Փող ունեցողն էլ կարող է թշվառական լինել: մայրն այդ ամառանոցը գնեց, բայց ոչ մի հետաքրքրություն չառաջացրեց աղջիկների մոտ: Նրանք անընդհատ մորը մեղադրում էին, որ չի սովորեցրել կին լինել: Աղջիկների մոտ ձևավորվել էր մոխրոտի բարդույթը: Մեծանալով նրանք վախենում էին իրենց շոր գնել, գումար ծախսել: Եվ եթե մի բան էլ գնում էին, տրամադրությունները ընկնում էր, համարում էին, որ արժանի չեն նոր հագուստի: Երկու բառով դա կոչվում է գենետիկական թշվառություն: Դա արդեն գիտակցությա, բջիջների մեջ է: Սեփական կարիքների համար գումար ծախսելուց խուսափելը ձեզ թշվառական է դարձնում:

4. Ենթագիտակցական ծրագրավորումը: Հնամաշ պատերը, դեռ Չեխովն էր ասում, չեն տրամադրում ուսումնառությանը: Կեղտը և թշվառությունը ճնշում են, ծրագրավորում են ձախողակ տեսակը: Կարող եք հակադարձել, բայց կասեմ նաև, որ աղքատության անտանելի բեռը ավելի շատ մարդ է կոտրում, քան նրանց, ովքեր չքավորությոինից ելնելով, ավելի նպատակասլաց են դառնում և հասնում ավելի մեծ հաջողությունների: Դեն նետեք աղետը, քաղքենիությունը և թշվառությունը: շատ եմ սիրում այս արտահայտությունը. Հարստությունը մտքի գոյավիճակ է, և, թշվառությունը նույնպես՝ մտքի գոյավիճակ է: Կառավարեք ձեր միտքը, և կհարստանաք:

nastroy.net

Հրապարակման պատրաստեց՝ Պողոս Վարժապետյանը