Մարդու ուղեղում կա մարդկային զգացմունքների անլար սքաներ: Դրա գործողության սկզբունքը նման է Wi-Fi անլար կապին, կարծում է Շեֆիլդի համալսարանի պրոֆեսոր Դիգբի Տատումը:
Նրա խոսքով՝ մարդկանց սոցիալական ակտիվությունն ու վարքը և շրջակա միջավայրը գլխուղեղում հետազոտում են «ալիքային պրոցեսները», որոնք մարդու մասին պատկերացում են ձևավորում: Եթե այդ «ալիքների» ակտիվությունը համապատասխանում է, ապա մարդիկ կարող են ոչ միայն «միևնույն ալիքի վրա շփվել», այլև խմբերով այցելել որոշակի երաժշտական կամ կրոնական հավաքների:
Խաղացողները նույնպես օգտագործում են ուղեղային անլար կապի այս տեսակը: Գլխուղեղի ակտիվության շնորհիվ նրանք արագ վերլուծում են հակառակորդի պահվածքը և խաղի հետ կապված համապատասխան գործողություններ կատարում:
Գիտնականը նաև նշել է, որ առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում խմբակային ուղեղային ակտիվությունը, քանի որ հենց նրա օգնությամբ են առաջանում «ըստ հետաքրքրությունների խմբերը»՝ ստեղծագործական միավորումները, ակումբները և այլն, որպեսզի միավորեն ուղեղային ակտիվությամբ նման մարդկանց: