Ամուսնացած մարդիկ ավելի հազվադեպ են մահանում մաշկի քաղցկեղից, քան չամուսնացածները․ բանն այն է, որ ամուսինները ավելի շուտ են միմյանց մոտ նկատում հիվանդության նշանները։ Նման եզրակացության են հանգել Փենսիլվանիայի համալսարանի հետազոտողները:
Նրանք վերլուծել են 52-75 տարեկան ավելի քան 52 063 տղամարդկանց ու կանանց տվյալներ, որոնց մոտ 2010-2014 թթ․ հայտնաբերվել է մաշկի քաղցկեղ, ու պարզել են, որ մասնակիցների 45․7 տոկոսը, որոնք ամուսնացած էին, ունեին առաջին փուլի մաշկի քաղցկեղ, որի դեպքում ապրելիությունը կազմում է 98 տոկոս։ Հիվանդությունն այդքան վաղ նկատելու հավանականությունը չամուսնացած մարդկանց մոտ 32 տոկոսով ավելի ցածր է , ամուսնալուծվածների մոտ՝ 38 տոկոսով ցածր, իսկ այրիների մոտ՝ 70 տոկոսով ցածր։
Նաև հետազոտողները հայտնաբերել են, որ այն կամավորները, որոնք ամուսնացած են, ավելի հաճախ են ցողունային ավշային հանգույցների բիոպսիա անում, քան միայնակ, բաժանված կամ այրիացած մասնակիցները (59,87 ու 69 տոկոսով՝ համապատասխանաբար)։ Տվյալ պրոցեդուրան թույլ է տալիս հայտնաբերել մետաստազները ավշային հանգույցներում։ Այն կարող է բարձրացնել հիվանդի ապրելիության շանսերը։ Մասնագետները նշում են, որ քաղցկեղի երրորդ փուլում ապրելիությունը նվազում է մինչև 62 տոկոս։