Որոշ տնային բույսեր մեր մաշկի համար անչափ օգտակար են, քանի որ օգնում են պահպանել նրա խոնավությունը, նույնիսկ ձմռանը: Այս մասին հայտնում են The Royal Horticultural Society-ի (RHS) և Reading University-ի մասնագետներն ու ուսանող Քերթիս Գաբը (Մեծ Բրիտանիա):
Նրանց խոսքով՝ սենյակային բույսերը պարզ և հասանելի միջոց են սենյակում չոր օդի խնդիրը հաղթահարելու համար, որի հետ է կապված անբավարար խոնավության պատճառով մաշկի վիճակի վատթարացումը: Մաշկում խոնավության պակասը աշնան-ձմռան սեզոնին հատուկ խնդիր է, քանի որ մարդիկ դադարում են բավարար քանակությամբ ջուր խմել, իսկ ջեռուցման համակարգերը չորացնում են թե՛ օդը, թե՛ մաշկը: Տանն աճեցվող բույսերը կարող են այս խնդիրը լուծել, պնդում են փորձագետները:
Գիտնականներն առանձնացրել են այնպիսի բույսեր, ինչպիսին են թաղարային շուշանը, քլորոֆիտումը և սենյակային արմավենին՝ արեկան: Հենց սրանք են հաստատության օդն առավել արդյունավետորեն մաքրում և այն ջրի մոլեկուլներով հագեցնում: Բուսաբանների խոսքով՝ այս սենյակային բույսերը, իրենց չափերից և սենյակի պայմաններից կախված, «կարող են տերևի մեկ քառակուսի մետրի վրա կորցնել մինչև մի քանի հարյուր միլիլիտր ջուր»:
Մասնագետներն առանձին նշել են, որ հաստատությունում բույսերի առկայությունը ոչ միայն մաշկն է պահպանում չորանալուց ու կնճիռներից, այլև օգտակար է հոգեվիճակի համար, ինչպես նաև ֆիզիկական առողջության: